Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 400.00+0.00 EUR SELL - 403.50+0.50
OIL:  BRENT - 91.70-5.02 WTI - 85.91-4.15
COMEX:  GOLD - 4105.00+0.96 SILVER - 52.56+1.37
COMEX:  PLATINUM - 1577.60+2.02
LME:  ALUMINIUM - 3066.50+0.13 COPPER - 13896.50+0.93
LME:  NICKEL - 16225.00-0.78 TIN - 46439.00-0.06
LME:  LEAD - 1886.00+0.03 ZINC - 3731.00+0.54
FOREX:  USD/JPY - 157.96-0.19 EUR/GBP - 1.1221+0.55
FOREX:  EUR/USD - 1.1221+0.55 GBP/USD - 1.3445+0.46
STOCKS RUS:  RTSI - 939.40-1.10
STOCKS US: DOW JONES - 52389.75+2.15 NASDAQ - 25253.14+2.74
STOCKS US: S&P 500 - 7549.94+2.35
STOCKS JAPAN:  NIKKEI - 60459.58+2.87 TOPIX - 3893.71+1.98
STOCKS CHINA:  HANG SENG - 24557.04+0.44 SSEC - 3663.72+0.08
STOCKS EUR:  FTSE100 - 10782.87+1.02 CAC40 - 8233.30+1.16
STOCKS EUR:  DAX - 26267.19+1.73
10/11/2026  CBA:  USD - 360.43+0 GBP - 484.06+0.4
10/11/2026  CBA:  EURO - 404.55+1.19
10/11/2026  CBA:  GOLD - 47708+781 SILVER - 609.82+7.01
IDBank-ը Միացյալ Նահանգներում ներկայացուցչական գրասենյակ բացելու թույլտվություն է ստացել
19/11/2025 15:34
Կիսվել

IDBank-ը Միացյալ Նահանգներում ներկայացուցչական գրասենյակ բացելու թույլտվություն է ստացել

Վերջերս IDBank-ը գրանցեց իր հերթական մեծ հաջողությունը՝ ԱՄՆ Դաշնային ռեզերվային համակարգի խորհրդի՝ 2025 թվականի նոյեմբերի 12-ի որոշմամբ թույլատրվեց Բանկին ներկայացուցչական գրասենյակ բացել ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Գլենդել քաղաքում։

IDBank-ի Վարչության նախագահ Մհեր Աբրահամյանի խոսքով՝ Բանկի համար այս թույլտվությունը ռազմավարական կարևորություն ունի․ այն բանկի ֆիզիկական ներկայությունն է ապահովելու ԱՄՆ շուկայում, մասնավորապես՝ հայաշատ Գլենդելում և հնարավորություն է տալու ներկա և պոտենցիալ հաճախորդներին ծանոթանալ բանկի բոլոր ծառայություններին․ «IDBank-ի ներկայացուցչական գրասենյակը ԱՄՆ-ում մեծ քայլ առաջ է և մեզ ավելի մոտ է դարձնում մեր ամերիկաբնակ հայրենակիցներին, վստահ ենք` կնպաստի նաև բիզնեսի հնարավորությունների ընդլայնմանը մեր երկրում և համագործակցության նոր ուղիներ կբացի Բանկի և մեր հաճախորդների համար», – ասաց Մհեր Աբրահամյանը։

Գլենդելի ներկայացուցչական գրասենյակն իրականացնելու է խորհրդատվական, տեղեկատվական բնույթի գործառույթներ՝ նպատակ ունենալով պոտենցիալ հաճախորդներին ներկայացնել Բանկի ընթացիկ և նոր պրոդուկտները, հաստատել և պահպանել իր հաճախորդների հետ կապը։

IDBank-ի Պրեմիում բանկային ծառայությունների վարչության ղեկավար Լիդա Սաֆարյանի խոսքով՝ սա հայաստանյան բանկային համակարգի համար նշանակալի իրադարձություն է․ «IDBank-ը ոչ միայն միջազգային լավագույն փորձը ներդնում է իր գործունեության մեջ, այլ նաև կապ է հաստատում միջազգային շուկաների հետ և ստեղծում հետագա համագործակցության ամուր հիմքեր։ Բանկի ներկայացուցչությունը կլինի այն կապող օղակը, որի շնորհիվ կամրապնդվի արտերկրում գտնվող մեր հայրենակիցների և Հայաստանի միջև կապը՝ բացելով նոր դռներ և հնարավորություններ»,- ասել է Լիդա Սաֆարյանը։

Այսպիսով, IDBank-ը հայաստանյան ծավալուն գործունեությունից բացի ընդլայնվում է նաև արտերկրում և  Բանկի ԱՄՆ ներկայացուցչությունը շուտով դռները կբացի մեր հայրենակիցների համար, ինչը համահունչ է ID Group ընկերությունների խմբի` միջազգային էքսպանսիայի ռազմավարությանը:

ԲԱՆԿԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ

10/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.43
+0
Եվրո (EUR)
404.55
+1.19
Ռուբլի (RUR)
4.3579
-0.0208
Լարի (GEL)
138.92
-0.02
47708
+781
Արծաթ
609.82
+7.01