Բիզնես

USD BUY - 364.00-0.50 USD SELL - 367.00+0.00
EUR BUY - 415.00-1.00 EUR SELL - 421.00+0.00
OIL:  BRENT - 85.08+0.38 WTI - 79.86+0.39
COMEX:  GOLD - 3990.10-1.00 SILVER - 55.45-2.91
COMEX:  PLATINUM - 1612.60-3.99
LME:  ALUMINIUM - 3169.50+0.96 COPPER - 13541.00+0.42
LME:  NICKEL - 16766.00+0.15 TIN - 52598.00-0.99
LME:  LEAD - 1868.50-1.48 ZINC - 3566.00-1.38
FOREX:  USD/JPY - 162.38+0.18 EUR/GBP - 1.1436-0.27
FOREX:  EUR/USD - 1.1436-0.27 GBP/USD - 1.3461-0.53
STOCKS RUS:  RTSI - 813.43-4.68
STOCKS US: DOW JONES - 52552.97-0.20 NASDAQ - 25881.95-1.47
STOCKS US: S&P 500 - 7533.77-0.51
STOCKS JAPAN:  NIKKEI - 64141.12-4.03 TOPIX - 3919.21-2.72
STOCKS CHINA:  HANG SENG - 24562.24-1.78 SSEC - 3764.15-3.05
STOCKS EUR:  FTSE100 - 10572.24+0.54 CAC40 - 8377.86-0.05
STOCKS EUR:  DAX - 24915.49-0.34
17/07/2026  CBA:  USD - 366.85+0.28 GBP - 492.79-2.19
17/07/2026  CBA:  EURO - 419.24-0.85
17/07/2026  CBA:  GOLD - 47102-773 SILVER - 666.39-16.58
Նոյեմբերը Հայաստանում ոչ միայն զեղչերի, այլև՝ թվային առևտրի նոր մշակույթի ձևավորման ամիս է
19/11/2025 22:39
Կիսվել

Նոյեմբերը Հայաստանում ոչ միայն զեղչերի, այլև՝ թվային առևտրի նոր մշակույթի ձևավորման ամիս է

Նոյեմբերը համարվում է գլոբալ գնումների ամենաակտիվ շրջանը․ այն սկսվում է նոյեմբերի 11-ին նշվող Singles’ Day Global Shopping Festival–ով, որն առաջացել է 1990-ականներին որպես ուսանողների ոչ պաշտոնական տոն, իսկ այսօր վերածվել է աշխարհի ամենամեծ առցանց վաճառքների մեկնարկային կետի։ Նրան հաջորդում է «Սև Ուրբաթը», երբ ամբողջ աշխարհում գնորդները անցնում են առավելագույն ակտիվության ռեժիմի, իսկ բիզնեսները առաջարկում են տարվա ամենամեծ զեղչերը։

Հայաստանում այս միտումները դառնում են առանձնապես տեսանելի։ Օֆլայն առևտրին արագորեն փոխարինում է առցանց գնումների մշակույթը․ գնորդները նախընտրում են ձեռք բերել ապրանքները թվային հարթակներում՝ հարմարավետության, առաջարկների լայն ընտրության և գների անհապաղ համեմատության հնարավորության շնորհիվ։ 2024 թվականի նոյեմբերի 10–30 ժամանակահատվածի տվյալները, համեմատած նախորդ տարվա նույն օրերի հետ, առավել քան հաստատում են այս փոփոխությունը։ Ընդհանուր վաճառքների շրջանառությունը աճել է 30%–ով, իսկ պատվերների քանակը՝ 42%–ով, ինչը շուկայի թվայինացման հստակ ցուցիչ է։

Ակնառու է նաև տղամարդ գնորդների վարքագծի փոփոխությունը։ Նրանց ակտիվությունը զգալիորեն աճել է հատկապես էլեկտրոնիկայի, ավտոպարագաների, սպորտային ապրանքների, խնամքի միջոցների և կենցաղային քիմիայի հատվածներում։ Այս դինամիկան պայմանավորված է առավել ռացիոնալ շոփինգային մոտեցմամբ․ տղամարդ սպառողները նախընտրում են գործնական, երկարաժամկետ օգտագործման ապրանքներ, իսկ նոյեմբերյան զեղչերը այդ գնումները դարձնում են առավել շահավետ։

Ամենաարագ աճող կատեգորիաներից են տնային տնտեսության և հիգիենայի ապրանքները, որոնց մի շարք ենթակատեգորիաներում արձանագրվել է ավելի քան 1000% աճ։ Բարձր հետաքրքրություն է գրանցվել նաև գեղեցկության, տոնական դեկորի, մանկական ապրանքների, տնային պարագաների, ինչպես նաև առօրյա օգտագործման փոքր գնումների նկատմամբ։ Սա վկայում է, որ հայաստանյան սպառողական ուղեգիծը դառնում է բազմաշերտ՝ համատեղելով ինչպես մեծարժեք, այնպես էլ առօրյա գնումները։

Նոյեմբերյան ակտիվությունը նկատելի է նաև արտահանման ցուցանիշներում։ Վերլուծելով 2025 թվականի «11.11» զեղչերի ժամանակահատվածի տվյալները և համեմատելով դրանք նախորդ տարվա նույն օրերի հետ՝ արձանագրվել է շեշտակի աճ։ Հայաստանից դեպի Ռուսաստանի Դաշնություն արտահանումը աճել է 201%–ով, իսկ Ուզբեկստան կատարված պատվերներն ապահովել են 752% քանակային աճ՝ դառնալով տարածաշրջանային շուկաներից ամենաարագ զարգացողները։ Ընդհանուր առմամբ, այս տարվա «11.11» զեղչերի ընթացքում հայկական բիզնեսները Wildberries հարթակի միջոցով արտահանել են 194% ավելի ապրանք՝ նշանակալիորեն ամրապնդելով տեղական արտադրողների դիրքերը միջազգային շուկաներում։

Զեղչերի սեզոնը, սակայն, ոչ միայն լայն հնարավորությունների, այլև կիբեռռիսկերի շրջան է։ Այս օրերին առավել ակտիվանում են կեղծ հարթակները, ֆիշինգային էջերը և կեղծ SMS/հղումները, որոնք նմանվում են հայտնի առցանց խանութների հաղորդագրություններին։ Գնորդներին խորհուրդ է տրվում չբացել անհայտ հղումներ, ստուգել կայքի հասցեն, ապահովել բանկային տվյալների պաշտպանությունը և օգտվել միայն վստահելի հարթակներից։ Wildberries–ը առաջարկում է ծանոթանալ Ընկերության պաշտոնական կիբերանվտանգության ռեսուրսին, որտեղ ներկայացված են գործնական խորհուրդներ՝ անվտանգ գնումներ կատարելու և տվյալները պաշտպանելու համար։

Այսպիսով՝ նոյեմբերը Հայաստանում վերածվում է ոչ միայն զեղչերի, այլև թվային առևտրի նոր մշակույթի ձևավորման ամսվա։։ 2024 թվականի ցուցանիշները հաստատում են, որ հայաստանյան շուկան շարունակում է արագ ինտեգրվել գլոբալ միտումներին՝ ընտրելով ավելի արագ, մրցակցային և անվտանգ առցանց գնումների ձևաչափը։

17/07/2026
դրամ
Դոլար (USD)
366.85
+0.28
Եվրո (EUR)
419.24
-0.85
Ռուբլի (RUR)
4.6649
+0.0006
Լարի (GEL)
139.43
+0.13
47102
-773
Արծաթ
666.39
-16.58