Տնտեսական

USD BUY - 386.50+0.50 USD SELL - 389.00+0.00
EUR BUY - 407.00-2.00 EUR SELL - 412.00-3.00
OIL:  BRENT - 71.94-0.18 WTI - 68.02-0.38
COMEX:  GOLD - 2566.30-1.95 SILVER - 30.24-2.73
COMEX:  PLATINUM - 938.70-2.17
LME:  ALUMINIUM - 2530.50-1.27 COPPER - 9047.00-1.04
LME:  NICKEL - 15730.00-1.05 TIN - 29663.00-1.80
LME:  LEAD - 2008.50-0.77 ZINC - 2981.00+1.46
FOREX:  USD/JPY - 156+0.76 EUR/GBP - 1.0546-0.68
FOREX:  EUR/USD - 1.0546-0.68 GBP/USD - 1.2683-0.43
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43958.19+0.11 NASDAQ - 19230.73-0.26
STOCKS US: S&P 500 - 5985.38+0.02
STOCKS JAPAN:  NIKKEI - 38721.66-1.66 TOPIX - 2708.42-1.21
STOCKS CHINA:  HANG SENG - 19823.45-0.12 SSEC - 3439.28+0.51
STOCKS EUR:  FTSE100 - 8030.33+0.06 CAC40 - 7216.83-0.14
STOCKS EUR:  DAX - 19003.11-0.16
13/11/2024  CBA:  USD - 387.65+0.14 GBP - 493.90-2.85
13/11/2024  CBA:  EURO - 411.49+0.03
13/11/2024  CBA:  GOLD - 32489.79-211.27 SILVER - 378.94-11.21
Կայացել է ուղեվարձի ձևավորման նպատակով ստեղծված հանձնաժողովի առաջին նիստը
28/09/2013 11:58
Կիսվել

Կայացել է ուղեվարձի ձևավորման նպատակով ստեղծված հանձնաժողովի առաջին նիստը

Կայացել է Երևանի ներքաղաքային ուղևորափոխադրումների վարձի ձևավորման և կիրառման մեխանիզմների քննարկման  նպատակով ստեղծված հանձնաժողովի առաջին նիստը:

Նիստը վարել է Երևանի քաղաքապետի տեղակալ, հանձնաժողովի նախագահ Վահե Նիկոյանը: Հանձնաժողովի 36 անդամից նիստին մասնակցել է 31-ը:

Նիստի ընթացքում Վահե Նիկոյանը հանձնաժողովի անդամների քննարկմանն է ներկայացրել Երևան քաղաքի ներքաղաքային կանոնավոր ուղևորափոխադրումների երթուղային ցանցի այն հիմնական չափորոշիչները, որոնք կարող են հիմք հանդիսանալ ուղևորափոխադրումների վարձի ձևավորման համար:

Մասնավորապես, որպես առաջին չափորոշիչ, նշվել է Երևան քաղաքի ներքաղաքային կանոնավոր ուղևորափոխադրումների երթուղային ցանցի ցուցանիշների ապահովումը՝ շարժակազմի քանակի, սպասարկման նախատեսված պարբերականության և դրա հիման վրա կազմված չվացուցակի ապահովում, գերբեռնված ուղևորափոխադրման բացառում:  Որպես երկրորդ չափորոշիչ նշվել է շարժակազմի՝ երթուղիներում շահագործվելու թույլատրելի ժամկետի սահմանափակումը (ավտոբուսների համար՝ 10, միկրոավտոբուսների համար՝ 5 տարի): Արժեհաշվարկի համար որպես չափորոշիչ առանձնացվել է նաև շահագործվող ավտոբուսների և միկրոավտոբուսների մոդելը։ Առաջարկվել է կարճաժամկետ և անհրաժեշտ ընտրվող չափորոշիչների համար մեկնակետային համարել այն մոդելները, որոնք ներկայում գերակշռում են քաղաքի տրանսպորտային ցանցում։ Որպես չորրորդ չափորոշիչ ներկայացվել է ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված՝ ավտոմոբիլային տրանսպորտի շարժակազմի տեխնիկական շահագործման համար սահմանված կարգի և նորմերի խստագույն պահպանումը՝ անսարք մեքենաների երթուղի դուրս գալը բացառելու նպատակով:

Վարորդների վարքագծի կանոնների սահմանումը և ապահովումը (արտաքին տեսք, սպասարկման որակ, վարք և այլն), ինչպես նաև աշխատանքային արտահագուստի առկայությունը նույնպես դիտարկվել են որպես պարտադիր չափորոշիչ։ Չափորոշիչների շարքում տեղ է գտել նաև հաշմանդամություն ունեցողների համար հասարակական տրանսպորտից (ավտոբուսներից) օգտվելու ապահովումը:

Հանձնաժողովի բոլոր անդամները չափորոշիչների վերաբերյալ ներկայացրել են իրենց դիրքորոշումներն ու առաջարկությունները,  մասնավորապես, սոցիալական որոշ խմբերին ուղեվարձի արտոնությունների համակարգի ուսումնասիրման, դրա կիրառման հնարավորությունների քննարկման, համապատասխան առաջարկների փաթեթի ձևավորման վերաբերյալ առաջարկները:

Հանձնաժողովի անդամները քվեարկությամբ հաստատել են ներկայացված չափորոշիչները:

Ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ հաստատված չափորոշիչների հիման վրա մշակված հաշվարկները նախապես կներկայացվեն հանձնաժողովի բոլոր անդամներին և, ըստ այդմ, հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ հնարավորություն կունենա ներկայացնելու իր դիտողություններն ու առաջարկությունները, որոնք  կքննարկվեն հանձնաժողովի հաջորդ նիստում:

13/11/2024
դրամ
Դոլար (USD)
387.65
+0.14
Եվրո (EUR)
411.49
+0.03
Ռուբլի (RUR)
3.94
-0.01
Լարի (GEL)
141.94
+0.12
32489.79
-211.27
Արծաթ
378.94
-11.21