Բիզնես

USD BUY - 381.00+0.00 USD SELL - 383.50+0.00
EUR BUY - 438.00-1.00 EUR SELL - 442.00-1.50
OIL:  BRENT - 62.55-1.76 WTI - 58.15-2.35
COMEX:  GOLD - 4056.50-0.52 SILVER - 49.35-2.84
COMEX:  PLATINUM - 1512.00-3.12
LME:  ALUMINIUM - 2780.00-1.19 COPPER - 10719.50-0.55
LME:  NICKEL - 14638.00-0.08 TIN - 36873.00-0.04
LME:  LEAD - 2023.50-0.69 ZINC - 2989.00-0.17
FOREX:  USD/JPY - 157.36+0.02 EUR/GBP - 1.1535+0.18
FOREX:  EUR/USD - 1.1535+0.18 GBP/USD - 1.3084+0.31
STOCKS RUS:  RTSI - 1025.58-0.41
STOCKS US: DOW JONES - 45752.26-0.84 NASDAQ - 22078.05-2.15
STOCKS US: S&P 500 - 6538.76-1.56
STOCKS JAPAN:  NIKKEI - 49823.94+2.65 TOPIX - 3299.57+1.66
STOCKS CHINA:  HANG SENG - 25835.57+0.02 SSEC - 3931.05-0.40
STOCKS EUR:  FTSE100 - 9527.65+0.21 CAC40 - 7981.07+0.34
STOCKS EUR:  DAX - 23278.85+0.50
20/11/2025  CBA:  USD - 382.05+0.58 GBP - 499.42-0.46
20/11/2025  CBA:  EURO - 440.35-0.97
20/11/2025  CBA:  GOLD - 50692+888 SILVER - 641.18+24.27
Գաղտնի Արդյունաբերություն. շքեղությամբ դիմահարդարված մութ աշխարհը
21/11/2025 09:00
Կիսվել

Գաղտնի Արդյունաբերություն. շքեղությամբ դիմահարդարված մութ աշխարհը

Hermès-ի ներքին թշնամիները

Ֆրանսիական նորաձևության ոլորտը ցնցած հանցավոր գործունեության շրջանակներում 2011-2014 թվականներին Hermès-ի յոթ աշխատակիցներ գաղտնի կառուցել են «զուգահեռ արտադրական գիծ» և սև շուկայում իրացրել ձեռագործ պայուսակներ՝ ստանալով մոտավորապես 2 մլն եվրո եկամուտ։ Սա եղել է ամենաբարդ ներքին կեղծարարական սխեմաներից մեկը, որը երբևէ բացահայտվել է՝ իրականացված հենց բրենդի արհեստավորների կողմից, ովքեր վստահված էին պաշտպանել Hermès-ի ժառանգությունը։

Չափազանց քիչ ապրանքանիշեր են այն խստությամբ պաշտպանում իրենց արհեստագործությունը, որքան Hermès-ը։ Բրենդի՝ հատկապես Birkin և Kelly մոդելները, դարձել են ոչ միայն նորաձևության ատրիբուտներ, այլ նաև ֆինանսական ակտիվներ՝ երկար սպասման ցուցակներով, խիստ վերահսկվող արտադրությամբ և բացառիկության աուրայով, որը մշտապես պահանջարկը պահում է առաջարկից բարձր։

Hermès-ի պայուսակները պատրաստվում են ամբողջությամբ ձեռքով, հաճախ պահանջելով 12-ից մինչև 48 ժամ անընդհատ աշխատանք։ Յուրաքանչյուր արհեստավոր անձամբ է կատարում բոլոր աշխատանքները՝ սկսած կաշվի կտրտումից ու կարից մինչև մետաղական իրերի տեղադրում և եզրերի մշակումը։

Birkin և Kelly պայուսակները, որոնք արտադրվում են խիստ սահմանափակ քանակությամբ, համարվում են նորաձևության աշխարհի ամենահաջողակ օրինակներից։ Տարեկան արտադրությունն էապես զիջում է համաշխարհային պահանջարկին, իսկ բրենդի արտադրության ընդլայնումը մերժելու քաղաքականությունը ստեղծել է ծաղկուն վերավաճառքի շուկա, որտեղ անթերի, խանութից նոր դուրս բերված Birkin-ը կարող է անմիջապես արժևորվել։

Հազվագյուտ մոդելները՝ հատկապես Himalaya շարքի պայուսակները և հատուկ պատվերով պատրաստված մոդելները, աճուրդներում վաճառվել են 200․000–400․000 եվրոյով։ Որոշ հավաքորդներ Hermès-ի պայուսակներին վերաբերվում են որպես գնաճից պաշտպանված ֆինանսական գործիքների, իսկ մյուսները՝ որպես մշակութային արժույթ՝ կարգավիճակի խորհրդանիշ։

Տասնամյակներ շարունակ Hermès-ի «մեկ արհեստավոր—մեկ պայուսակ» սկզբունքը համարվել է ոլորտի ոսկե ստանդարտը։ Սակայն 2011–2014 թվականների ընթացքում այդ նույն արհեստագործական գաղտնիությունը դարձավ հնարավորություն՝ ներքին հանցավոր ցանցի համար։

Սխեմայում ներգրավված աշխատակիցներն ունեին հասանելիություն աշխարհի ամենաթանկարժեք նյութերի մեծ շրջանակին՝ բարձրորակ հորթի ամբողջական կաշվից մինչև Hermès-ի մշակած էկզոտիկ կաշվի տեսակներ, միայն բրենդի արտադրության սահմաններում հասանելի սարքվարումներին և գործիքներին։

Ժամանակի ընթացքում նրանք կողմնակի ուղիներով դուրս են բերել չօգտագործված կաշվե թերթեր, կաշվի մնացորդներ և անգամ բաղադրիչներ, որոնք նախատեսված էին ոչնչացման։ Երեկոներին ու հանգստյան օրերին Փարիզի շրջակայքի բնակարանները վերածվում էին գաղտնի արհեստանոցների, որտեղ պայուսակները հավաքվում էին նույն գործիքներով և նույն տեխնիկայով, ինչ Hermès-ի ատելյեներում։

Ըստ խուզարկուների ենթադրության՝ 7 աշխատակիցներից բաղկացած խումբը պատրաստել էր տասնյակ կեղծ Birkin և Kelly պայուսակներ։ Դրանց մի մասն անհնար է եղել զանազանել օրիգինալ արտադրանքից, քանի որ միակ տարբերող հատկանիշը հանդիսացել է արտադրման վայրը։ Ցանցը դրանք վաճառում էր մասնավոր հաճախորդների՝ Ասիայում, Մերձավոր Արևելքում, Եվրոպայում և Միացյալ Նահանգներում, հաճախ օգտագործելով կոդավորված հաղորդագրական հարթակներ և միջնորդներ, որոնք մասնագիտացած էին սև շուկայում թանկարժեք իրերի վաճառքում։

Գործողությունը կարող էր անորոշ ժամանակ շարունակվել, եթե Hermès-ը չսկսեր նկատել անոմալիաներ երկրորդային շուկայում։ Վավերական արհեստագործությամբ պայուսակներ հայտնվում էին հեղինակավոր վերավաճառողների մոտ, սակայն դրանց քանակը չէր համապատասխանում ընկերության ներքին հաշվառմանը։ Որոշ պայուսակներ կրում էին դրոշմներ, որոնք տեսքով իսկական էին, բայց չէին պատկանում որևէ արհեստավորի կամ արհեստանոցի։ Մյուսներն ունեին գունային համադրություններ, որոնք տվյալ սեզոնի համար հաստատված չէին։

Hermès-ը սկսեց ներքին հետաքննություն, որը հետագայում իրականացվեց Ֆրանսիայի կիբերհանցագործության և ֆինանսական հանցագործությունների քննիչների հետ համատեղ։ Նրանք հայտնաբերեցին կեղծ պայուսակներ, Hermès-ի գործիքներին նույնական արհեստանոցային սարքավորումներ, խոշոր քանակությամբ կանխիկ գումար և թվային տվյալներ, որոնք բացահայտում էին խմբի գործարքներն ու միջազգային հաճախորդական ցանցը։ Կալանավորվեցին նաև մի քանի միջնորդներ։

Hermès-ը ներկայացրել է ավելի քան 2 միլիոն եվրոյի պահանջներ և աջակցել քրեական մեղադրանքներին աշխատակիցների դեմ։ Սակայն իրական տնտեսական վնասը՝ ինչպես հեղինակային, այնպես էլ ֆինանսական, շատ ավելի մեծ էր։ Որոշ գնահատականներով՝ ֆրանսիական արտադրողի վնասները հասել են շուրջ 20 մլն եվրոյի։

2025 թվականին ծավալվեց մեկ այլ սկանդալ՝ կապված աշխատակիցների կողմից սև շուկայի համար կեղծ կամ նույնիսկ իրական Birkin և Kelly պայուսակներ վաճառելու նոր սխեմայի հետ, ներառյալ գաղտնի «աշխատակիցների պորտալի» միջոցով իրականացվող գործարքները։

Ըստ տեղեկությունների՝ Hermès-ի որոշ աշխատակիցներ օգտագործում էին իրենց դիրքը՝ հաճախորդներին առաջարկելով մուտք «գաղտնի հարթակ», որտեղ հնարավոր էր գնել պայուսակներ զեղչված գներով կամ պաշտոնական ուղիներից զերծ մնալով։ Կասկածներ կային, որ այս սխեմայի շրջանակում հաճախորդներին մատակարարվում էին կեղծ ապրանքներ կամ գաղտնի աճուրդներով վաճառվում էին իրական Hermès-ի պայուսակներ։

Սա հրահրեց լուրջ քննարկումներ և իրավական գործընթացներ, խարխլեց սպառողների վստահությունը և ցույց տվեց՝ որքան բարդ է պահպանել բացառիկությունը կեղծարարական ակտիվության աճող դարաշրջանում։

«Superfake»-երի ստվերային արդյունաբերությունը

Մինչ Hermès-ի աշխատակիցները գաղտնի պատրաստում էին սև շուկայի համար նախատեսված պայուսակներ, հազարավոր կիլոմետրեր հեռու թափ էր առնում մեկ այլ հանցավոր ցանց, որը սպառնում է այնպիսի բրենդների, ինչպիսիք են Hermès-ը, Louis Vuitton-ը, Chanel-ը։

Չինաստանի հարավարևելյան շրջաններում՝ հատկապես Գուանդուն և Չժեժյան նահանգներում, գործարանները, որոնք մասնագիտացած են «1:1 կրկնօրինակների»՝ այսպես կոչված «սուպերկեղծիքների» արտադրության մեջ, հասել են այնպիսի որակի, որը հեռացնում է սահմանը իրականի և կեղծի միջև։

Այս արհեստանոցները մեծ ներդրումներ են կատարում հայտնի ապրանքանիշերի իսկական արտադրանքների հակադարձ մշակման մեջ։ Օրինակ՝ որոշները օգտագործում են Իտալիայից ներմուծված կաշի, անհատական մետաղական կաղապարներ, ինչպես նաև վարպետներ, որոնք կարող են կատարել Hermès-ի համար հատկանշական կարի աշխատանքներ։ Բարձրորակ այդ կրկնօրինակները վաճառվում են 1,500–3,500 դոլարով՝ թիրախավորելով գնորդների, ովքեր ցանկանում են ունենալ Birkin-ի տեսքը և զգացողությունը՝ համեմատաբար ցածր գնով։ Չնայած սուպերկեղծիքները դեռ չեն հասնում Hermès-ի ստանդարտներին՝ հատկապես կաշվի որակի, մետաղական պարագաների ծանրության, եզրերի մշակման և ներքին կառուցվածքի մանրամասների հարցում, դրանք կարող են մոլորեցնել անփորձ գնորդներին և երբեմն նույնիսկ որոշ պրոֆեսիոնալ վերավաճառողի։

«Ճշմարտությունն այն է, որ երբեք այսքան որակյալ կեղծիքներ չեն եղել, որքան այսօր», — ասել է Fashionphile-ի հիմնադիր և նախագահ Սառա Դեյվիսը։ «Եվ միևնույն ժամանակ շքեղ բրենդները երբեք այսքան ուժեղ չեն եղել»։

Նման արտադրանքների գոյությունը խզում է ստեղծում շքեղ բրենդների և կեղծարարական ցանցերի սահմանների միջև՝ ոլորտի կորուստները հասցնելով տասնյակ միլիարդների։

2023թ․ նոյեմբերին ԱՄՆ դաշնային գործակալները իրականացրել են երկրի պատմության ամենամեծ կեղծիքների բռնագրավման գործողությունը՝ առգրավելով մոտ 219 հազար կեղծ պայուսակ, հագուստ, կոշիկ և այլ շքեղ ապրանքներ՝ ընդհանուր 1․03 մլրդ դոլարի արժողությամբ։

Գոյություն ունեն նաև մի շարք օրինակներ, երբ շքեղ բրենդները բախվել են արտադրական գործընկերների կամ գործարանային աշխատակիցների հավելյալ արտադրանքի արտադրման խնդրի հետ, երբ պայմանագրով նախատեսված քանակից ավել պատրաստված ապրանքները գաղտնի դուրս են բերվել և հայտնվել մոխրագույն կամ սև շուկաներում։

Իտալիայում անցկացված հետաքննության արդյունքում բացահայտվել է Dior-ի (LVMH խմբի մաս) ենթակապակալների կողմից թույլ տրված խախտումները, որոնք ոչ միայն արտադրում էին պայմանագրով սահմանվածից ավել, այլ նաև պատրաստում էին Dior-ի ապրանքներ շատ ավելի ցածր ծախսերով՝ հնարավոր դարձնելով դրանց արտահոսքը սև շուկա։ Իտալական դատարանները նշել են, որ նման ոչ բարեխիղճ արտադրական մեթոդները եղել են տարածված և համակարգային և հետապնդել են շահույթի աճի նպատակ։

Հետագա հետևանքները՝ խոցելի ոլորտի համար

Քանի դեռ նորաձևության հանդեպ պահանջարկը շարունակում է աճել, իսկ կեղծարարական ցանցերը՝ կատարելագործվել, իրականի և բարձրորակ կեղծի սահմանն ավելի է հեռվանում։ Hermès-ի ներքին սկանդալը ցույց տվեց, որ երբեմն ամենահավաստի կեղծիքը չի գալիս հեռավոր գործարանից, այլ հենց բրենդի սրտից։

20/11/2025
դրամ
Դոլար (USD)
382.05
+0.58
Եվրո (EUR)
440.35
-0.97
Ռուբլի (RUR)
4.7436
+0.0174
Լարի (GEL)
141.31
+0.24
50692
+888
Արծաթ
641.18
+24.27