Մեր երկրի միջազգային պահուստները նվազել են
Ընթացիկ տարվա օգոստոս ամսվա վերջի դրությամբ մեր երկրի համախառն միջազգային պահուստների և այլ արտարժութային ակտիվների շուկայական արժեքը կազմել է 1794,3 մլն ԱՄՆ դոլար: Տարեսկզբի համեմատ գրանցվել է ցուցանիշի անկում: Նշենք, որ 2012 թվականի վերջի դրությամբ մեր երկրի համախառն միջազգային պահուստները և այլ արտարժութային ակտիվները կազմել էին 1799.4 մլն ԱՄՆ դոլար:
Պահուստների անկման պատճառ կարող են լինել ինչպես արտաքին պետական պարտքի սպասարկման ծախսերը, այնպես էլ ՀՀ ներբանկային շուկայում ԱՄՆ դոլարի զուտ վաճառքը:
ՀՀ կենտրոնական բանկի հրապարակման համաձայն՝ պահուստների գերակշիռ մասը կազմել են ազատ փոխարկելի արտարժույթով արտաքին ակտիվները: