ՀՀ բանկային համակարգի ակտիվները 2025թ․-ի սեպտեմբերին կազմել են 11․92 տրլն ՀՀ դրամ
Ըստ ՀՀ կենտրոնական բանկի տվյալների 2025թ․-ի սեպտեմբերի դրությամբ ՀՀ բանկային համակարգի հաշվեկշռային ընդհանուր ակտիվները կազմել են 11,918,087 մլն դրամ։ 2024թ.-ի համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ 17․8-ով։
Ընդհանուր պարտավորությունները կազմել են 10,048,632 մլն դրամ։ 2024թ.-ի համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ 18․1%-ով։
Հաշվեկշռային ընդհանուր կապիտալը կազմել են 1,869,455 մլն դրամ։ 2024թ.-ի համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ 15․7%-ով։
Ընթացիկ ժամանակաշրջանի չբաշխված շահույթը կազմել են 293,436 մլն դրամ։ 2024թ.-ի համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ 13․8%-ով։
Նախորդ ժամանակաշրջանի չբաշխված շահույթը կազմել են 236,53 մլն դրամ։ 2024թ.-ի համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է անկում 6․7%-ով։
