Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 362.00-0.50
EUR BUY - 401.00+0.00 EUR SELL - 408.00+0.00
OIL:  BRENT - 110.63+0.82 WTI - 99.44-4.25
COMEX:  GOLD - 4122.40-0.40 SILVER - 57.71+1.30
COMEX:  PLATINUM - 1644.00-0.69
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 158.18-0.08 EUR/GBP - 1.1224-0.04
FOREX:  EUR/USD - 1.1224-0.04 GBP/USD - 1.3372+0.34
STOCKS RUS:  RTSI - 941.08+0.77
STOCKS US: DOW JONES - 52495.88+1.02 NASDAQ - 26424.82-0.02
STOCKS US: S&P 500 - 7712.57+0.28
STOCKS JAPAN:  NIKKEI - 64075.42-1.30 TOPIX - 4009.21-1.43
STOCKS CHINA:  HANG SENG - 23867.74-1.32 SSEC - 3735.37+0.12
STOCKS EUR:  FTSE100 - 10733.00-0.29 CAC40 - 7838.49-0.38
STOCKS EUR:  DAX - 25304.42-0.06
20/10/2026  CBA:  USD - 361.45+0.09 GBP - 482.17+0.3
20/10/2026  CBA:  EURO - 405.11-0.3
20/10/2026  CBA:  GOLD - 48201-469 SILVER - 669.83-0.59
Արտահանումը Հայաստանի Հանրապետությունից՝ ըստ երկրների. 2025թ. հունվար-սեպտեմբեր
24/11/2025 19:33
Կիսվել

Արտահանումը Հայաստանի Հանրապետությունից՝ ըստ երկրների. 2025թ. հունվար-սեպտեմբեր

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2025թ. հունվար-սեպտեմբերին Հայաստանի արտահանման ծավալը կազմել է 5․66 մլրդ դոլար։ 2024թ. համադրելի ցուցանիշի համեմատ արտահանման ծավալներն նվազել են 46․81%-ով կամ 4․98 մլրդ դոլարով։

Արտահանման ամենամեծ ծավալները արձանագրվել են Ռուսաստանի Դաշնության ուղղությամբ։ Վերոնշյալ ժամանակահատվածում Հայաստանից Ռուսաստան արտահանման ծավալներն նվազել են 9․21%-ով կամ 213․8 մլն դոլարով և կազմել 2․11 մլրդ դոլար։ Ռուսաստանին է բաժին ընկնում արտահանման ծավալի 37․22%-ը։

Երկրորդը ԱՄԷ-ն է՝ 1․3 մլրդ դոլար, -71․08% կամ -3․23 մլրդ դոլար։ ԱՄԷ-ին է բաժին ընկնում արտահանման ծավալի 23․24%-ը։

Եռյակը եզրափակում է Չինաստանը՝ 491․6 մլն դոլար, -45․84% կամ -416․2 մլն դոլար։ Չինաստանին բաժին է ընկնում արտահանման ծավալի 8․68%-ը։

Չորրորդ հորիզոնականում Իրաքն է՝ 247․3 մլն դոլար, +59․64% կամ +92․4 մլն դոլար։ Իրաքին բաժին է ընկնում արտահանման ծավալների 4․37%-ը:

Հինգերորդը Բելառուսն է՝ 127․3 մլն դոլար, +52․59% կամ +43․9 մլն դոլար։ Բելառուսին բաժին է ընկնում արտահանման ծավալների 2․25%-ը։

Շվեյցարիան վեցերորդն է՝ 112․6 մլն դոլար, +29․78% կամ +25․8 մլն դոլար։ Շվեյցարիային բաժին է ընկնում արտահանման ծավալների 1․99%-ը։

Յոթերորդը Բելգիան է՝ 109․8 մլն դոլար, +15․02% կամ +14․3 մլն դոլար։ Բելգիային բաժին է ընկնում արտահանման ծավալների 1․94%-ը։

Ութերորդ տեղում Նիդերլանդներն են՝ 104․98 մլն դոլար, +28․38% կամ -23․2 մլն դոլար։ Նիդերլանդներին բաժին է ընկնում արտահանման ծավալների 1․85%-ը։

Իններորդ հորիզոնականում Վրաստանն է՝ 97․2 մլն դոլար, -21․46% կամ -26․5մլն դոլար։ Վրաստանին բաժին է ընկնում արտահանման ծավալների 1․72%-ը։

Տասնյակը եզրափակում է Գերմանիան՝ 84․7 մլն դոլար, +86․7% կամ +39․3 մլն դոլար։ Բելգիային բաժին է ընկնում արտահանման ծավալների 1․5%-ը։

Ինչ վերաբերվում է վերպետական կազմավորումներին, ապա վերոնշյալ ժամանակահատվածում ԱՊՀ երկրներից արտահանման ծավալներն նվազել են 6․63%-ով և կազմել 2․33 մլրդ դոլար, մասնավորապես, ԵԱՏՄ երկրներ արտահանումն նվազել է 7․22%-ով և կազմել 2․28 մլրդ դոլար։ ԱՊՀ երկրներին բաժին է ընկնում արտահանման ծավալների 41․13%, իսկ ԵԱՏՄ երկրներին՝ 40․33%։

Եվրամիության ուղղությամբ արտահանման ծավալները աճել են 6․67%-ով և կազմել 474․5 մլն դոլար։ Եվրամիությանը բաժին է ընկնում արտահանման ծավալների 8․38%-ը։

20/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.45
+0.09
Եվրո (EUR)
405.11
-0.3
Ռուբլի (RUR)
4.3742
+0.0011
Լարի (GEL)
139.23
-0.01
48201
-469
Արծաթ
669.83
-0.59