Բենզինն էժանացել է, դիզելային վառելիքը՝ թանկացել
Մեր երկրում բենզինն էժանանում է, իսկ դիզելային վառելիքը՝ թանկանում: Ըստ պաշտոնական վիճակագրության՝ ընթացիկ տարվա սեպտեմբերին, նախորդ տարվա նույն ամսվա համեմատ, հանրապետությունում գրանցվել է բենզինի 3.5% գնանկում և դիզելային վառելիքի 0.3% գնաճ: Միևնույն ժամանակ, 2012 թվականի դեկտեմբեր ամսվա համեմատ բենզինի գինը նվազել է շուրջ 2%-ով, իսկ դիզելային վառելիքի գծով արձանագրվել է 0.4% գնաճ:
Նշենք նաև, որ սեպտեմբերին, օգոստոսի համեմատ, հանրապետությունում բենզինի և դիզելային վառելիքի գների մակարդակը մնացել է անփոփոխ: