
ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա. Արտարժույթի շուկա և վարկային ռեսուրսներ 01/10/13
ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա ֆոնդային բորսայից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր` հոկտեմբերի 1-ին, բորսայում կայացել է 1650000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 405.77 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 405.80 դրամ:
Միևնույն ժամանակ, ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա ֆոնդային բորսայի վարկային ռեսուրսների հարթակում կայացել է 6 գործարք: Գործարքների ընդհանուր ծավալը կազմել է 10900000000 դրամ: Բացման տոկոսադրույքը կազմել է 8.58%, փակմանը` 8.57%, առավելագույնը` 8.58%, նվազագույնը` 8.55%: Տարեկան միջին կշռված տոկոսադրույքը կազմել է 8.5672%: