Ֆինանսական

USD BUY - 381.00+0.00 USD SELL - 382.50+0.00
EUR BUY - 439.00+0.50 EUR SELL - 442.50-0.50
OIL:  BRENT - 62.79+0.11 WTI - 58.32+0.24
COMEX:  GOLD - 4144.50-0.46 SILVER - 52.62+1.78
COMEX:  PLATINUM - 1625.00+3.74
LME:  ALUMINIUM - 2786.00+0.22 COPPER - 10777.50+0.54
LME:  NICKEL - 14455.00-1.25 TIN - 36895.00+0.06
LME:  LEAD - 1985.50-1.88 ZINC - 2989.00+0.00
FOREX:  USD/JPY - 156.04+0.16 EUR/GBP - 1.1601+0.11
FOREX:  EUR/USD - 1.1601+0.11 GBP/USD - 1.3251+0.44
STOCKS RUS:  RTSI - 1069.54-0.19
STOCKS US: DOW JONES - 47427.12+0.67 NASDAQ - 23214.69+0.82
STOCKS US: S&P 500 - 6812.61+0.69
STOCKS JAPAN:  NIKKEI - 49559.07+1.85 TOPIX - 3355.50+1.96
STOCKS CHINA:  HANG SENG - 25928.08+0.13 SSEC - 3864.18-0.15
STOCKS EUR:  FTSE100 - 9691.58+0.85 CAC40 - 8096.43+0.88
STOCKS EUR:  DAX - 23726.22+1.11
26/11/2025  CBA:  USD - 381.12-0.19 GBP - 501.55+1
26/11/2025  CBA:  EURO - 441.07+1.11
26/11/2025  CBA:  GOLD - 50563+520 SILVER - 627.43+13.97
ԱՄՆ բյուջեի դեֆիցիտը հոկտեմբերին աճել է 10%-ով
27/11/2025 12:03
Կիսվել

ԱՄՆ բյուջեի դեֆիցիտը հոկտեմբերին աճել է 10%-ով

ԱՄՆ պետական բյուջեի դեֆիցիտը հոկտեմբերին կազմել է 284.35 մլրդ դոլար, ինչը 10.4%–ով ավել է նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշից (257.45 մլրդ դոլար): Այս մասին հայտնում է երկրի ֆինանսների նախարարությունը։

Բյուջեի եկամուտներն աճել են 23.7%-ով՝ հասնելով 404.37 մլրդ դոլարի՝ նախորդ տարվա 326.77 մլրդ դոլարի փոխարեն։ Սա հոկտեմբերի համար ռեկորդային ցուցանիշ է։

Բյուջեի հիմնական մուտքերն ապահովել են հարկային հավաքագրումները, որոնք աճել են մինչև 31.4 մլրդ դոլար՝ 2024 թվականի հոկտեմբերյան 7.3 մլրդ դոլարի և 2025 թվականի սեպտեմբերի 29.7 մլրդ դոլարի փոխարեն։

Ծախսերն աճել են 17.9%-ով՝ հասնելով 688.72 մլրդ դոլարի՝ նախորդ տարվա 584.22 մլրդ դոլարի փոխարեն։

Հոկտեմբերը ԱՄՆ-ում ֆինանսական տարվա առաջին ամիսն է։ Բյուջեի վիճակի վերաբերյալ տվյալները հրապարակվել են որոշակի ուշացմամբ՝ երկրի պատմության ընթացքում ամենաերկար շաթդաունի պատճառով։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՄՆ պետական բյուջեի բացասական սալդոն 2025 ֆինանսական տարվա արդյունքներով, որը ավարտվել է սեպտեմբերի 30-ին, կազմել է 1.775 տրիլիոն դոլար՝ նվազելով 2.3%–ով։

Բյուջեի ռեկորդային 3.1 տրիլիոն դոլար դեֆիցիտ է գրանցվել 2020 ֆինանսական տարվա արդյունքներով։ Վերջին անգամ բյուջեն ավելցուկով ամփոփվել է 2001 ֆինանսական տարում։

26/11/2025
դրամ
Դոլար (USD)
381.12
-0.19
Եվրո (EUR)
441.07
+1.11
Ռուբլի (RUR)
4.839
+0.0208
Լարի (GEL)
141.12
+0.14
50563
+520
Արծաթ
627.43
+13.97