Չինաստանը ներկայացրել է սպառումը խթանելու պլան
Չինաստանի արդյունաբերության և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը այլ գերատեսչությունների հետ միասին հրապարակել է սպառումը խթանելու, ինչպես նաև սպառողական ապրանքների պահանջարկի և առաջարկի հավասարակշռման գործողությունների ծրագիր։
Ծրագրով նախատեսվում է մինչև 2027 թվականը օպտիմալացնել սպառողական ապրանքների առաջարկի կառուցվածքը։ Մասնավորապես՝ կնշվի երեք սպառողական ոլորտ՝ յուրաքանչյուրը 1 տրիլիոն յուան (141.2 մլրդ դոլար) ծավալով, և տասը սպառողական ուղղություն՝ յուրաքանչյուրը 100 մլրդ յուան ծավալով։
Համաձայն ծրագրի՝ ՉԺՀ տնտեսության աճի տեմպերին սպառողական ոլորտի ներդրումը կայուն կերպով կավելանա մինչև 2030 թվականը։
Ընդհանուր առմամբ ծրագիրը ներառում է 19 հիմնական խնդիր, որոնց թվում են ԱԲ լուծումների համակցված կիրառումը, բյուջետային և ֆինանսական աջակցության աճը, ինչպես նաև նոր ապրանքների՝ օրինակ «կանաչ» հատվածի արտադրանքի առաջարկի ընդլայնումը։
Բացի այդ, ծրագիրը նախատեսում է ավելի հստակ ուշադրություն դարձնել տարբեր սոցիալական խավերի կարիքների բավարարարմանը։ Դա վերաբերում է մանկական ապրանքային տեսականու ընդլայնմանն, ինչպես նաև տարեցների համար հարմարեցված արտադրանքին։
