Սննդամթերքի և ըմպելիքի ներմուծումը Վրաստան հասել է ռեկորդային մակարդակի
Վրաստան սննդամթերքի և ըմպելիքի ներմուծումը հասել է ռեկորդային մակարդակի:
Այս տարվա հունվար-հոկտեմբեր ամիսներին երկիր է ներմուծվել ավելի քան 1.721 մլրդ լարիի չափով սննդամթերք և ըմպելիք։ Սա առավելագույն ցուցանիշն է՝ 2009 թվականից սկսած։
2024-ին ներմուծման դրամական ծավալը կազմել է 1.438 մլրդ լարի, 2023-ին՝ 1.317 մլրդ լարի, 2021-ին՝ 852,333 մլն լարի։
Ներմուծված սննդամթերքի ու ըմպելիքի առյուծի բաժինը Ռուսաստանինն է՝ 395,904 մլն լարի:
Հաջորդիվ Թուրքիան է՝ 190,585 մլն լարի, Ուկրաինան՝ 104,893 մլն լարի:
Հաջորդում են Բրազիլիան՝ 85,179 մլն լարի, Լեհաստանը՝ 71,845 մլն լարի, Չինաստանը՝ 65,257 մլն լարի, Գերմանիան՝ 60,875 մլն լարի, Ֆրանսիան՝ 60,143 մլն լարի, ԱՄՆ-ն՝ 55,341 մլն լարի, Նիդերլանդները՝ 54,774 մլն լարի:
