Հայաստանյան բանկերը գրանցել են ժամկետանց վարկերի աճ
Ընթացիկ տարվա օգոստոս ամսվա վերջի դրությամբ հայաստանյան առևտրային բանկերի վարկային ներդրումների ընդհանուր ծավալում ժամկետանց վարկերը կազմել են 1.41% կամ 23,6 մլրդ ՀՀ դրամ: Տարեսկզբի համեմատ ժամկետանց դասակարգված վարկերի ծավալը ավելի քան կրկնապատկվել է: Ըստ պաշտոնական վիճակագրության՝ ժամկետանց վարկերի մեծ մասը կարճաժամկետ են:
Միևնույն ժամանակ, հայաստանյան բանկերի վարկերի ընդհանուր ծավալում երկարաձգված վարկերը կազմել են 4.86% կամ 81.3 մլրդ ՀՀ դրամ: