ՀՀ ԿԲ. Փոխարժեքներ և թանկարժեք մետաղների գներ 02/10/13
ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր` հոկտեմբերի 2-ին, ՀՀ Կենտրոնական բանկի կողմից սահմանված փոխարժեքների համաձայն ԱՄՆ դոլարի փոխարժեքն աճել է 0.06 դրամով և կազմել 405.40 դրամ: Եվրոյի փոխարժեքը նվազել է 0.44 դրամով և կազմել 548.51 դրամ: Ռուսական ռուբլու փոխարժեքը չի փոխվել և կրկին կազմել է 12.55 դրամ: Բրիտանական ֆունտի փոխարժեքը նվազել է 0.59 դրամով և կազմել 657.60 դրամ:
Միևնույն ժամանակ, թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները.
Ոսկու գինը նվազել է 463.40 դրամով և կազմել 16823.52 դրամ: Արծաթի գինն աճել է 0.31 դրամով և կազմել 282.84 դրամ: Պլատինի գինը նվազել է 440.43 դրամով և կազմել 17947.70 դրամ: