
Քննարկվել են Հայաստանում հանքարդյունաբերության արդի վիճակը և զարգացման հեռանկարները
Կայացել է ՀՀ բնապահպանության նախարարության ներկայացուցիչների և Համաշխարհային բանկի պատվիրակությանը հանդիպումը, որի ժամանակ կողմերը քննարկել են Հայաստանում հանքարդյունաբերության արդի վիճակը և զարգացման հեռանկարները, մասնավորապես նաև, «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքը և դրանից բխող կանոնակարգերը:
Նախարարությունից հայտնում են, որ հանդիպմանը ներկայացվել են նաև հանքերի պոչամբարներին վերաբերող խնդիրները, որոնց լուծման ճանապարհին երկուստեք կարևորվել է համապատասխան ձեռնարկի հրապարակումը, որն օգտակար ուղեցույց կլինի ոլորտի մասնագետների վերապատրաստման համար: Ծրագրում նախատեսվում է նաև այնպիսի հավելվածներ, որոնք պետք է օժանդակեն ազդակիր համայնքներում առողջական խնդիրների առաջացման կանխարգելմանը: