Սոցիալական

USD BUY - 381.50+0.00 USD SELL - 383.00+0.00
EUR BUY - 439.00+1.00 EUR SELL - 443.00+1.50
OIL:  BRENT - 63.03+1.14 WTI - 59.19+1.09
COMEX:  GOLD - 4252.20+0.80 SILVER - 57.17+1.28
COMEX:  PLATINUM - 1712.00+1.60
LME:  ALUMINIUM - 2868.00+2.94 COPPER - 11189.00+3.82
LME:  NICKEL - 14829.00+2.59 TIN - 39161.00+6.14
LME:  LEAD - 1980.50-0.25 ZINC - 3055.50+2.22
FOREX:  USD/JPY - 155.06-0.69 EUR/GBP - 1.1627+0.30
FOREX:  EUR/USD - 1.1627+0.30 GBP/USD - 1.3235-0.01
STOCKS RUS:  RTSI - 1077.78+2.13
STOCKS US: DOW JONES - 47716.42+0.61 NASDAQ - 23365.69+0.65
STOCKS US: S&P 500 - 6849.09+0.54
STOCKS JAPAN:  NIKKEI - 49303.28-1.89 TOPIX - 3338.33-1.19
STOCKS CHINA:  HANG SENG - 26033.26+0.67 SSEC - 3914.01+0.65
STOCKS EUR:  FTSE100 - 9720.51+0.27 CAC40 - 8122.71+0.29
STOCKS EUR:  DAX - 23836.79+0.29
01/12/2025  CBA:  USD - 381.19-0.24 GBP - 504.16+0.44
01/12/2025  CBA:  EURO - 443.21+2.32
01/12/2025  CBA:  GOLD - 51364+423 SILVER - 660.7+5.84
Viva. Այլընտրանքային լրացուցիչ հաղորդակցման միջոցներ՝ միջին և ծանր հաշմանդամություն ունեցող երեխաների համար
01/12/2025 16:49
Կիսվել

Viva. Այլընտրանքային լրացուցիչ հաղորդակցման միջոցներ՝ միջին և ծանր հաշմանդամություն ունեցող երեխաների համար

Viva-ն և «Սորս»-ն ազդարարել են համագործակցության նոր փուլի մասին

Ութ տարի, «Անհատական օգնական» ծրագրով արձանագրած շարունակական հաջողություններից հետո, Viva-ն և «Սորս»-ն ազդարարել են համագործակցության նոր փուլի մասին: Ուշադրության կենտրոնում դարձյալ միջին և ծանր հաշմանդամություն ունեցող երեխաներն են, սակայն այժմ այլ է աջակցության նպատակը. խոսքի և գրավոր հաղորդակցման սահմանափակումներ ունեցող երեխաների համար անհնարինը դարձնել հնարավոր՝ այլընտրանքային լրացուցիչ հաղորդակցման միջոցներով (AAC): Տեսանյութ

Viva-ի աջակցությամբ  «Սորս Տնակ» կենտրոնի սաները կսկսեն ինքնուրույն հաղորդակցվել՝ մտքեր, զգացմունքներ արտահայտել, հարցերի պատասխանել՝ աչքի միջոցով համակարգիչը կառավարելով: Այլընտրանքային լրացուցիչ հաղորդակցման միջոցներից ամենավերջին տեխնոլոգիան արդեն կենտրոնում է: Մասնագետներն սկսել են կիրառել նոր գործիքը: Ձեռքերի փոխարեն, երեխան կենտրոնացնում է հայացքը, էկրանի վրա ընտրելով բառեր, նախադասություններ կամ պատկերներ, իսկ մկնիկը սեղմելու փոխարեն՝  թարթում է աչքը: Նոր տեխնոլոգիաները երեխաներին թույլ կտան հաղթահարել խոսքի և գրավոր հաղորդակցման սահմանափակումները, շփվել ընտանիքի, հասակակիցների ու մասնագետների հետ և ավելի ակտիվ ներգրավվել առօրյա կյանքում։

«Երբ նոր տեխնոլոգիաները մարդկությանը խելացի լուծումներ են առաջարկում բարդ մարտահրավերները հաղթահարելու համար՝ կարևոր է օգտվել այդ հնարավորությունից: Հատկապես, երբ այդ ամենը վերաբերում է երեխաներին։ Ծրագրի արդյունավետ իրականացումը պահանջում է տեխնոլոգիական գ ործիքների և մասնագետների ​​աշխատանքի ճիշտ համադրություն։ Մեր համագործակցության նոր փուլում, մենք կրկին պետք է գործենք հետևողականորեն և համակարգված՝ ցանկալի արդյունքի հասնելու համար։ Համոզված եմ՝ որտեղ կա պատասխանատվություն, սեր և նվիրվածություն, անհնարինը դառնում է հնարավոր, հատկապես այն երեխաների համար, ովքեր դժվարանում  են բանավոր և գրավոր հաղորդակցման մեջ»,-ասել է Viva-ի գլխավոր տնօրեն Արմեն Ավետիսյանը:

Հայաստան ժամանած՝ օժանդակ տեխնոլոգիաների փորձագետ Քամիլ Մատտան, աշխարհում տարածված փորձից ելնելով, փաստում է. կան հարյուրավոր ուսանողներ, որոնք այս տեխնոլոգիաները կիրառել են իրենց կրթությունը շարունակելու և նույնիսկ գրքեր հեղինակելու համար: Այդ առումով, նա բարձր է գնահատում Viva-ի աջակցությունը:

«Մենք հաղորդակցություն ենք ստեղծում ոչնչից: Այնպիսի երկրներում, ինչպիսին Հայաստանն է, հենվում ենք այն կազմակերպությունների վրա, որոնք գիտակցում են կորպորատիվ սոցիալական պատասխանատվության  արժեքը և դրա սոցիալական ազդեցությունը: Այստեղ աշխատում ենք հեռահաղորդակցության խոշոր օպերատոր Viva-ի ներդրումների շնորհիվ: Աչքերի շարժմանը հետևող սարքերը շատ կարևոր են այն մարդկանց համար, որոնք չեն կարող խոսել, օգտվել համակարգչից կամ տեխնոլոգիաներին հասանելիություն ունենալ, ներփակված են ծնված օրվանից կամ հիվանդության պատճառով ձեռք բերված խնդիրների պատճառով»,- ասել է օժանդակ տեխնոլոգիաների փորձագետ,  Consort World-ի հիմնադիր և գործադիր տնօրեն Քամիլ Մատտան:

Այլընտրանքային հաղորդակցության սարքավորումների հավաքածուն մշակել են մասնագետները՝ թերապևտները, հատուկ մանկավարժներն ու լոգոպեդները: Նորարարական լուծումը կարևոր է հատկապես ուղեղային կաթված, Ռետտի համախտանիշ և նյարդաբանական խանգարումներ ունեցող երեխաների համար, որոնք չեն կարողանում օգտվել ավանդական հաղորդակցության միջոցներից։

«Viva-ի հետ տարիների համագործակցություն ենք ունեցել և հաջողություն արձանագրած շատ ծրագրեր իրականացրել: Նոր ծրագիրը, այլընտրանքային հաղորդակցման շնորհիվ, հնարավորություն կտա փոխելու ավելի քան 50 երեխայի կյանքի որակը: Դա նաև լուրջ ազդեցություն կունենա մասնագետների վերապատրաստման և աշխատանքում ծնողների ներգրավման հարցում»,- ասել է «Սորս» հիմնադրամի տնօրեն Մարինա Պարազյանը:

Ընդհանուր առմամբ ծրագիրը թույլ կտա այլընտրանքային հաղորդակցման  միջին և  բարձր տեխնոլոգիաների միջոցով  օգնել 150 երեխայի:

Նոր տեխնոլոգիաները կիրառումը կնվազեցնի երեխաների հիասթափությունն ու մեկուսացումը, կօգնի հաղթահարել ներառման արգելքները՝ հնարավորություն տալով լիարժեք մասնակցելու առօրյա կյանքին և կրթական միջավայրերին, կխթանի ճանաչողական զարգացմանը և ինքնուրույնությանը՝ թեթևացնելով ծնողների ու խնամողների ծանրաբեռնվածությունը։

01/12/2025
դրամ
Դոլար (USD)
381.19
-0.24
Եվրո (EUR)
443.21
+2.32
Ռուբլի (RUR)
4.8908
+0.0281
Լարի (GEL)
141.23
+0.06
51364
+423
Արծաթ
660.7
+5.84