Բիզնես

USD BUY - 381.50+0.00 USD SELL - 383.00+0.00
EUR BUY - 439.00+1.00 EUR SELL - 443.00+1.50
OIL:  BRENT - 63.03+1.14 WTI - 59.19+1.09
COMEX:  GOLD - 4252.20+0.80 SILVER - 57.17+1.28
COMEX:  PLATINUM - 1712.00+1.60
LME:  ALUMINIUM - 2868.00+2.94 COPPER - 11189.00+3.82
LME:  NICKEL - 14829.00+2.59 TIN - 39161.00+6.14
LME:  LEAD - 1980.50-0.25 ZINC - 3055.50+2.22
FOREX:  USD/JPY - 155.06-0.69 EUR/GBP - 1.1627+0.30
FOREX:  EUR/USD - 1.1627+0.30 GBP/USD - 1.3235-0.01
STOCKS RUS:  RTSI - 1077.78+2.13
STOCKS US: DOW JONES - 47716.42+0.61 NASDAQ - 23365.69+0.65
STOCKS US: S&P 500 - 6849.09+0.54
STOCKS JAPAN:  NIKKEI - 49303.28-1.89 TOPIX - 3338.33-1.19
STOCKS CHINA:  HANG SENG - 26033.26+0.67 SSEC - 3914.01+0.65
STOCKS EUR:  FTSE100 - 9720.51+0.27 CAC40 - 8122.71+0.29
STOCKS EUR:  DAX - 23836.79+0.29
01/12/2025  CBA:  USD - 381.19-0.24 GBP - 504.16+0.44
01/12/2025  CBA:  EURO - 443.21+2.32
01/12/2025  CBA:  GOLD - 51364+423 SILVER - 660.7+5.84
Damiani-ն՝ Chronograph-ում. Երկարաժամկետ համագործակցության մեկնարկ. 100-ամյա պրեմիում դասի բրենդն այժմ Հայաստանում է
01/12/2025 19:09
Կիսվել

Damiani-ն՝ Chronograph-ում. Երկարաժամկետ համագործակցության մեկնարկ. 100-ամյա պրեմիում դասի բրենդն այժմ Հայաստանում է

Իտալական հեղինակավոր Damiani բրենդն արդեն ներկայացված է Երևանում՝ Chronograph սրահում։ Այդ առիթով, «Բիզնես 24»-ը բացառիկ հարցազրույց է անցկացրել Damiani-ի գլխավոր տնօրեն՝ Ջորջիո Դամիանիի և Galaxy ընկերությունների խմբի համահիմնադիր Արտյոմ Խաչատրյանի հետ։

Damiani բրենդը՝ առաջին անգամ Հայաստանում

Բիզնես 24 – Ի՞նչ նշանակություն ունի Damiani-ի ներկայությունը Chronograph-ում երկու ընկերությունների համար։

Ջորջիո Դամիանի․ Շատ ուրախ եմ և հպարտ, քանի որ Chronograph-ը լավագույն տեղն է մեր բրենդի համար։ Մենք իսկապես ուրախ ենք, որ համագործակցությունը մեկնարկում է: Մեծ ակնկալիքներ ունենք ապագա հաջողություններից։

Արտյոմ Խաչատրյան․ Պարոն Դամիանիին հյուրընկալելը մեծ պատիվ է։ Բրենդը գոյություն ունի ավելի քան հարյուր տարի և մեր նպատակն է բարձր չափանիշներով ներկայանալ մեր հաճախորդներին՝ փորձելով գեղեցիկ և արժանապատիվ մատուցել բրենդը:

Damiani x Chronograph. Պրեմիում գործընկերության մեկնարկ

Բիզնես 24 – Chronograph-ը երկու տասնամյակ է` հանդիսանում է Հայաստանի առաջատար շքեղ բրենդների, զարդերի և ժամացույցների հեղինակավոր ցուցասրահը։ Ինչպե՞ս ստեղծվեց Chronograph-ի գաղափարը և ինչպե՞ս զարգացավ։

Արտյոմ Խաչատրյան․ Լավ հարց է։ Քսան տարի առաջ իմ և եղբորս համար երազանք էր ստեղծել ժամացույցների ու զարդերի խանութ-սրահ։ Երբ շատ էինք ճամփորդում ու ծանոթանում էինք զարդերի աշխարհին, մտածում էինք Հայաստանում ներկայացնել միջազգային ստանդարտներին համապատասխան սրահ, բայց ոչ միայն պարզապես ներկայացնել, այլև հաճախորդի լավագույն փորձն ապահովել։

2009 թվականին մենք բացեցինք առաջին Խրոնոգրաֆ խանութ-սրահը Հայաստանում, իսկ հետագայում՝ 2012 թվականին,  2-րդ «Խրոնոգրաֆ» խանութ-սրահը` Վրաստանում: Մեզանից շատ տարիներ պահանջվեց, որպեսզի կարողանանք սպասարկման նոր նշաձող սահմանել Հայաստանում`  միաժամանակ ապահովելով հաճախորդների լավագույն փորձառությունը Luxury ժամացույցների և զարդերի ոլորտում: Այդ նպատակով առաջին հերթին ներդրումներն ուղղեցինք անձնակազմի կրթությանն ու վերապատրաստմանը, նոր համագործակցություններ նախաձեռնեցինք մի շարք միջազգային ճանաչում ունեցող բրենդների հետ` բարձրացնելով ընկերության հանդեպ հաճախորդների վստահության գործակիցը:

Մենք այսօր հպարտորեն կարող ենք արձանագրել, որ շուկայում ունենք առաջատար դիրքեր` ապահովելով համաշխարհային այնպիսի մեծ խմբերի ներկայացվածությունը, ինչպիսիք են LVMH-ը, Richmond-ը և Swatch Group -ը, ինչպես նաև մի շարք անհատ բրենդների, ինչպիսիք են օրինակ Chopard-ը, Graff-ն ու Messika-ն:  Այսօր, հավատալով ու հավատարիմ մնալով մեր այս ռազմավարական ուղղությանը, մենք ներկայացնում ենք Damiani բրենդը:

Բիզնես 24 – Damiani-ն ասոցացվում է իտալական արհեստավարժության և կատարելության հետ։ Ի՞նչն է ընկած բրենդի փիլիսոփայության հիմքում։

Ջորջիո Դամիանի․ Damiani-ն երկար պատմություն ունի։ Իմ պապը հիմնադրել է ընկերությունն ավելի քան 100 տարի առաջ։ Նախորդ տարի մենք հպարտությամբ նշեցինք ընկերության հարյուրամյակը։

Մեր նպատակն է մշտապես գտնել ավանդույթի և նորարարության հավասարակշռությունը։ Սա կարևոր է, որովհետև մարդիկ զարդերը գնում են որպես մնայուն արժեք և կարևոր զգացմունքների խորհրդանիշ, оրինակ՝ ամուսնություն, նշանադրություն։ Զարդը միշտ պատմություն ու իմաստ ունի։

Ուստի, մենք պետք է պահպանենք լավագույն ավանդույթները, բայց նաև նորարար լինենք։ Այդ հավասարակշռությունն է մեր մարտահրավերն ու ուժը։

Բիզնես 24 – Իսկ ինչպե՞ս եք կարծում, երիտասարդները ի՞նչ չափորոշիչներով են գնահատում բարձրակարգ զարդերի ապագան Հայաստանում։

Արտյոմ Խաչատրյան․ Երիտասարդ սերունդը նախապատվությունը տալիս է հարուստ դիզայնով, ընդգծված բովանդակությամբ ու վարպետությամբ աշխատանքների, որոնք ընդգծում են անհատականությունն ու բնավորությունը։ Այս իմաստով ապագան այն բրենդներինն է, որոնք կարողանում են համադրել տարիների ժառանգությունն ու ժամանակակից մոտեցումները:

Damiani-ի ապագան Հայաստանում՝ Chronograph-ի հետ

Բիզնես 24 – Chronograph-ը հայտնի է հեղինակավոր բրենդներ Հայաստան բերելով։ Ինչո՞վ է պայմանավորված ձեր շարունակական ձգտումը կատարելությանը։

Արտյոմ Խաչատրյան․ Մեր նպատակը լավագույն փորձն ու սպասարկումն ապահովելն է։ Chronograph-ում Damiani-ի մակարդակի բրենդերի ներկայացվածությունը ունի ինչպես տնտեսական նշանակություն, այնպես էլ միտված է պահանջկոտ հաճախորդների համար ընտրանք ապահովելուն։

Մենք շարունակելու ենք հայաստանյան սպառողին ներկայացնել բարձրարժեք համաշխարհային բրենդեր, որոնք ունեն պատմություն ու մշակութային ժառանգություն:

Բիզնես 24 – Damiani-ն ավելի քան 100 տարի ընտանեկան բրենդ է։ Ինչպե՞ս է դա ազդել բրենդի վրա։

Ջորջիո Դամիանի․ Մենք երջանիկ ենք, որ կարողացել ենք աճել մեկ դարի ընթացքում։ Պապիկս հիմնադրել է ընկերությունը, հայրս զարգացրել է բրենդը Իտալիայում և Եվրոպայում։ Մեր՝ երրորդ սերունդը՝ եղբայրս, քույրս ու ես այն միջազգային դարձրինք։

Յուրաքանչյուր ժամանակաշրջան տարբեր է, բայց մենք միշտ հարգում ենք ավանդույթն ու որակը։ Մեզ ուղղորդել է ձգտումը դեպի արժեք, որը պապիկից փոխանցվել է մեր ծնողներին, ապա՝ մեզ։ Ընտանեկան բիզնեսը կենարար է՝ շնորհիվ ձգտման և ներդրումների:

Բիզնես 24 – Ինչպե՞ս կգնահատեք Damiani-ի ներկայությունը Chronograph-ում։

Արտյոմ Խաչատրյան․ Damiani-ն ունի երկար պատմություն, ինչը մենք շատ ենք գնահատում։ Բրենդի մուտքը Հայաստան նոր համագործակցության հրաշալի մեկնարկ է։ Մեր նպատակն է ավելի բարձր մակարդակի զարդերի տեսականի ու սպասարկում առաջարկել։

Բիզնես 24 – Ինչպե՞ս է այս գործընկերությունը համահունչ Chronograph-ի երկարաժամկետ տեսլականին։

Արտյոմ Խաչատրյան․ Սա բնական գործընկերություն է։ Մենք այս մասին խոսում էինք արդեն 4–5 տարի։ Յուրաքանչյուր համագործակցություն երկարաժամկետ է։ Մենք ընտրում ենք բրենդներ, որոնք լրացուցիչ էներգիա են ներդնում երկրի զարգացման մեջ և Damiani-ի դեպքում հենց սկզբից տեսել ենք դա։

Բիզնես 24 – Արդյո՞ք Chronograph-ում հասանելի կլինեն Damiani-ի եզակի կամ հատուկ հավաքածուները։

Ջորջիո Դամիանի․ Մեզ համար կարևոր է մեր հիմնական հավաքածուն ներկայացնել յուրաքանչյուր երկրում։ Սա Damiani-ի միջազգային ներկայության մասն է։ Երկրին հատուկ հավաքածուներ չենք ստեղծում։ Մեր ամենադասական հավաքածուներն արդեն իսկ յուրօրինակ են։

Արտյոմ Խաչատրյան․ Ապագայում մենք կբանակցենք Դամիանի ընկերության հետ, որպեսզի հայաստանյան շուկայի համար ստեղծվի ինքնատիպ ու անհատական զարդերի հավաքածու:

Ջորջիո Դամիանի․ Հաճախորդները անընդհատ ցանկանում են ինչ-որ յուրահատուկ բան։ Քանի որ ինքներս ենք արտադրում ենք, շատ ավելի արագ և ճկուն ենք, քան որոշ այլ բրենդներ։ Մեր դիզայնի և ստեղծագործական թիմերը ապահովում են բարձրակարգ անհատական սպասարկում։

Բիզնես 24 – Ինչպե՞ս է Damiani-ն հարստացնելու Chronograph-ի համաշխարհային բրենդների պորտֆելը։

Արտյոմ Խաչատրյան․ Damiani-ն աշխարհի առաջատար շքեղ բրենդներից է՝ հարուստ պատմությամբ։ Մեզ համար լրացուցիչ արժեք է նման անուն ներկայացնելը։

Damiani մնում է Damiani. Ընտանեկան արժեքները չեն մարում

Բիզնես 24 – Ի՞նչն է առանձնացնում իտալական զարդերի դիզայնը և ինչպե՞ս է Damiani ներկայացնում այդ արժեքները։

Ջորջիո Դամիանի․ Շատերն են այս հարցը տալիս են։ Damiani-ում չկա մեկ ընդհանուր «իտալական դիզայն»։ Իհարկե, հպարտ ենք, որ Damiani-ն իտալական է։ Իտալիան առաջատար է մոդայի, կահույքի դիզայնի, ավտոմոբիլաշինության ոլորտներում: Սա ստեղծարարությունն մշակույթի մի մասն է։ Բայց յուրաքանչյուր բրենդ ունի իր սեփական ոճը և ինքնությունը։ Damiani-ն նույնպես բացառություն չէ։

Բիզնես 24 – Ո՞ր ընդհանուր արժեքներն են այս համագործակցությունը դարձրել իրական։

Արտյոմ Խաչատրյան․ Ընտանիքը։

Ջորջիո Դամիանի․ Ճիշտ է։ Ընտանիքը և երկարաժամկետ տեսլականը։ Երբ մենք սկսում ենք գործընկերություն, մտածում ենք ապագայի մասին, ոչ թե միայն ընթացիկ պահի։ Ցանկանում ենք, որ հաջորդ սերունդները շարունակեն նույն ոգով և արժեքներով։

Արտյոմ Խաչատրյան․ Մեզ մոտ նույնն է։ Առաջին հերթին՝ հարաբերությունները, հետո բիզնեսը։ Ընտանեկան բիզնեսում կարևոր է, թե ինչպես ես կառուցվում հարաբերությունները։ Հայաստանը փոքր, բայց հարուստ պատմություն ունեցող երկիր է, և մենք ցանկանում ենք մեր էմոցիաները փոխանցել հաջորդ սերունդներին։

Բիզնես 24 – Ի՞նչ կարող են սպասել Հայաստանի հաճախորդները Damiani x Chronograph համագործակցությունից։

Ջորջիո Դամիանի․ Նրանք կարող են վայելել աշխարհի լավագույն զարդերից մեկը։ Եվ ես վստահ եմ, որ Damiani-ն շատ արագ տարածում կգտնի հայկական շուկայում։

Արտյոմ Խաչատրյան․ Damiani-ն Հայաստանի շուկայում ներկայացնում է այնպիսի հավաքածուներ, որոնք մենք մինչ այս չենք ունեցել։ Այս համագործակցությունը կընդլայնի մեր տեսականին և մեր հաճախորդներին հասանելի կդարձնի նոր հավաքածուներ։

01/12/2025
դրամ
Դոլար (USD)
381.19
-0.24
Եվրո (EUR)
443.21
+2.32
Ռուբլի (RUR)
4.8908
+0.0281
Լարի (GEL)
141.23
+0.06
51364
+423
Արծաթ
660.7
+5.84