Տնտեսական

USD BUY - 389.00+0.00 USD SELL - 391.50+0.50
EUR BUY - 406.00-2.00 EUR SELL - 409.00-2.00
OIL:  BRENT - 75.17+1.02 WTI - 71.18+1.22
COMEX:  GOLD - 2718.20+1.10 SILVER - 31.41+1.36
COMEX:  PLATINUM - 971.00+0.03
LME:  ALUMINIUM - 2631.50-0.47 COPPER - 9008.50-0.89
LME:  NICKEL - 15714.00-1.21 TIN - 28750.00-0.95
LME:  LEAD - 1999.00-1.09 ZINC - 2990.00+0.08
FOREX:  USD/JPY - 154.74+0.27 EUR/GBP - 1.0417-0.53
FOREX:  EUR/USD - 1.0417-0.53 GBP/USD - 1.2531-0.40
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44296.51+0.97 NASDAQ - 19003.65+0.16
STOCKS US: S&P 500 - 5969.34+0.35
STOCKS JAPAN:  NIKKEI - 38283.85+0.68 TOPIX - 2696.53+0.51
STOCKS CHINA:  HANG SENG - 19229.97-1.89 SSEC - 3267.19-3.06
STOCKS EUR:  FTSE100 - 8262.08+1.38 CAC40 - 7255.01+0.58
STOCKS EUR:  DAX - 19322.59+0.92
22/11/2024  CBA:  USD - 389.76+0.31 GBP - 488.37-3.58
22/11/2024  CBA:  EURO - 406.40-3.34
22/11/2024  CBA:  GOLD - 33399.07+336.46 SILVER - 389.28+2.75
Հայկական եվրոբոնդերի 42%-ը գնել են ամերիկացի ներդրողները
03/10/2013 15:06
Կիսվել

Հայկական եվրոբոնդերի 42%-ը գնել են ամերիկացի ներդրողները

2013թ. սեպտեմբերի 19-ին իրականացված 700 մլն ԱՄՆ դոլար ծավալով պետական արտարժութային պարտատոմսերի առաջին տեղաբաշխումից մուտքը կազմել է 690.2 մլն ԱՄՆ դոլար: Նման տվյալներ են ներկայացվել կառավարության այսօրվա նիստում: Նշվել է, որ ստացված միջոցները նախատեսվում է օգտագործել մի շարք ուղղություններով, այն է` ռուսական 500 մլն ԱՄՆ դոլարի վարկի գծով առկա պարտքի վաղաժամկետ մարում, որի արդյունքում որակապես կբարելավվի ՀՀ կառավարության արտաքին պարտքի պորտֆելը, ինչպես նաև կիրականացվի պետական գանձապետական պարտատոմսերի հաշվին ՀՀ պետբյուջեի դեֆիցիտի ֆինանսավորման ծրագրի կրճատում, տնտեսության վարկավորում և ներդրում և այլն:

Ներկայացված տվյալների համաձայն՝ պարտատոմսերն առաջնային շուկայում տեղաբաշխման ժամանակ ձեռք է բերել 152 ներդրող: Պարտատոմսերի մեջ ներդրում են իրականացրել 42 տոկոսը՝ ԱՄՆ-ի ներդրողները, 23 տոկոսը` Մեծ Բրիտանիայի ներդրողները, 17 տոկոսը` մայրցամաքային Եվրոպայի ներդրողները, մնացածը` ներդրողներ ամբողջ աշխարհից: Վերջնական պահանջարկը, որից ընտրություն է արվել, կազմել է 2 մլրդ 700 մլն ԱՄՆ դոլար:

Նիստում վարչապետ Տիգրան Սարգսյանը ամփոփել է արտարժութային պարտատոմսերի թողարկման գործընթացը: Նա նշել է, որ եվրոբոնդերի թողարկման համար կառավարությունը վարձել է աշխարհի լավագույն իրավաբանական կազմակերպություններից մեկը, տեղաբաշխումն իրականացրել են աշխարհի հայտնի երեք ընկերությունները՝ Deutsche Bank-ը, GP Morgan-ը, HSBC բանկը, տեղաբաշխումն իրականացվել է շուկայում ստեղծված իրավիճակի լավագույն պահին և տեղաբաշխման շնորհիվ մեր երկիրը կկարողանա 7 տարվա կտրվածքով բարելավել վճարային հաշվեկշիռը, կանխիկ հոսքերը, ինչպես նաև 2013-2014 թվականների բյուջեի կատարողականի առումով ստանալ դրական իրավիճակ:

«Հայաստանի Հանրապետությունն առաջին անգամ կարողացավ հայտնվել ներդրողների քարտեզի վրա, և այսուհետ 100-ից ավելի հեղինակավոր ներդրողներ հետևելու են Հայաստանի բոլոր՝ ֆինանսական, մակրոտնտեսական գործընթացներին: Սա մասնավոր հատվածի համար միջոցներ ներգրավելու բացառիկ հնարավորություն է ստեղծում և նվազեցնելու է տոկոսադրույքները, որոնք նրանք կարողանում են այսօր ունենալ՝ ֆինանսական շուկաներում ձեռք բերելով պարտավորություններ, իսկ դա նշանակում է ավելի մատչելի ֆինանսական միջոցներ համաշխարհային ֆինանսական շուկաներում՝ ավելի ցածր տոկոսադրույքներով», – ասել է վարչապետը:

22/11/2024
դրամ
Դոլար (USD)
389.76
+0.31
Եվրո (EUR)
406.40
-3.34
Ռուբլի (RUR)
3.79
-0.07
Լարի (GEL)
142.31
+0.23
33399.07
+336.46
Արծաթ
389.28
+2.75