2025թ. հունվար-հոկտեմբերին Հայաստանում միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 294,908 դրամ
2025թ. հունվար-հոկտեմբեր ամիսներին Հայաստանում միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 294,908 դրամ։ Այս մասին «Բիզնես 24»-ը տեղեկանում է ՀՀ վիճակագրական կոմիտեից։
Նշենք, որ 2024թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է 5.4% աճ։
Մասնավորապես, պետական ոլորտում միջին ամսական անվանական աշխատավարձն աճել է 4.9%-ով և կազմել 228,132 դրամ, իսկ ոչ պետական ոլորտում միջին ամսական անվանական աշխատավարձն աճել է 5.2%-ով և կազմել 320,576 դրամ։
Հիշեցնենք, որ աշխատավարձի հաշվարկի համար կարող եք օգտվել «Բիզնես 24»-ի աշխատավարձի հաշվիչից։
