Բիզնես

USD BUY - 381.50+0.00 USD SELL - 383.00+0.00
EUR BUY - 439.50+0.50 EUR SELL - 444.00+1.00
OIL:  BRENT - 63.21+0.29 WTI - 59.41+0.37
COMEX:  GOLD - 4219.20-0.78 SILVER - 56.97-0.35
COMEX:  PLATINUM - 1660.90-2.98
LME:  ALUMINIUM - 2868.00+2.94 COPPER - 11189.00+3.82
LME:  NICKEL - 14829.00+2.59 TIN - 39161.00+6.14
LME:  LEAD - 1980.50-0.25 ZINC - 3055.50+2.22
FOREX:  USD/JPY - 155.6+0.35 EUR/GBP - 1.1609-0.15
FOREX:  EUR/USD - 1.1609-0.15 GBP/USD - 1.3213-0.17
STOCKS RUS:  RTSI - 1089.33+1.07
STOCKS US: DOW JONES - 47289.33-0.90 NASDAQ - 23275.92-0.38
STOCKS US: S&P 500 - 6812.63-0.53
STOCKS JAPAN:  NIKKEI - 49303.45+0.00 TOPIX - 3341.06+0.08
STOCKS CHINA:  HANG SENG - 26095.05+0.24 SSEC - 3897.71-0.42
STOCKS EUR:  FTSE100 - 9702.53-0.18 CAC40 - 8097.00-0.32
STOCKS EUR:  DAX - 23589.44-1.04
02/12/2025  CBA:  USD - 381.24+0.05 GBP - 502.97-1.19
02/12/2025  CBA:  EURO - 442.43-0.78
02/12/2025  CBA:  GOLD - 51956+592 SILVER - 704.66+43.96
CaseKey x Բիբլոս Բանկ Արմենիա ռազմավարական գործընկերությունը՝ 2025-ի գալայի կենտրոնում
02/12/2025 21:25
Կիսվել

CaseKey x Բիբլոս Բանկ Արմենիա ռազմավարական գործընկերությունը՝ 2025-ի գալայի կենտրոնում

CaseKey բիզնես խնդիրների լուծման մրցույթ 2025-ի գալա միջոցառումն ավանդաբար տեղի ունեցավ Դիլիջանում՝ ՀՀ ԿԲ ուսումնահետազոտական կենտրոնում։

Բիբլոս Բանկ Արմենիան արդեն երրորդ տարին անընդմեջ կանգնած է գործնական գիտելիք սովորեցնող մրցույթի կողքին, այս տարի՝ որպես ռազմավարական գործընկեր։ Բացի այդ, համագործակցության 3 տարվա ընթացքում Բանկը ֆինանսավորել է CaseKey հավաքական թիմի մասնակցությունը 4 հեղինակավոր միջազգային մրցույթի։

CaseKey մրցույթը յուրահատուկ ձևաչափ է, որի մասնակիցներն աշխատում են իրական բիզնես խնդիրների վրա, ներկայացնում են ռազմավարական լուծումներ ու հաստատում օգտակար ծանոթություններ տարբեր ոլորտներում առաջնորդների հետ։

«CaseKey-ի պես նախաձեռնությունների միջոցով Բիբլոս Բանկ Արմենիան շարունակում է նպաստել Հայաստանում կրթության դիվերսիֆիկացմանը։ Մեր նպատակն է օգնել ձևավորել ուսման ավելի լավ մթնոլորտ նոր սերունդների համար։ CaseKey մրցույթի շնորհիվ աչքի են ընկնում տաղանդավոր երիտասարդները, քննադատական մտածողությունը գալիս է առաջին պլան, և մասնակիցները տեսնում են բիզնեսի աշխատանքը ոչ միայն գրքերում, այլև իրական կյանքում։ Կարևորելով շարունակական ներդրումը հեռանկարային կրթական ծրագրերի մեջ՝ ուրախությամբ պետք է նշեմ, որ մենք արդեն իսկ տեսնում ենք մեր ներդրման դրական արդյունքներն ու մրցույթի ձևավորած կարևոր մշակույթը»,- ասաց Բանկի գլխավոր գործադիր տնօրեն Հայկ Ստեփանյանը։

«CaseKey-ի հիմնական առաքելությունը ոչ թե ուսանողներին պատրաստի պատասխաններ տալն է, այլ նրանց մեջ քննադատական մտածողություն և բարդ խնդիրները շերտ առ շերտ վերլուծելու կարողություն ձևավորելը։ Մենք ձևավորում ենք ապագա առաջնորդների մի համայնք, որոնք չեն վախենում մարտահրավերներից։ Բիբլոս Բանկ Արմենիայի հետ մեր ռազմավարական գործընկերությունը հիմնված է հենց այս ընդհանուր տեսլականի վրա՝ ներդրում կատարել ոչ թե պարզապես մրցույթի, այլ երկրի ինտելեկտուալ կապիտալի զարգացման մեջ»,- նշեց մրցույթի համահիմնադիր Արշակ Կարապետյանը։

Գալա միջոցառման ժամանակ հայտարարվեց, որ 2026 թ․ նույնպես CaseKey հավաքական թիմը կներկայացնի Հայաստանը Եվրոպայում անցկացվող բիզնես խնդիրների լուծման առաջատար մրցույթի՝ կրկին Բիբլոս Բանկ Արմենիայի ֆինանսավորմամբ։

Մրցույթը զարգանում է, մասնակիցների թիվը՝ աճում ամեն տարի. դիմումների թիվը հատել է 800-ը։ 2025-ին մրցույթին միանալու հնարավորություն է ստացել 20%-ով ավելի ուսանող՝ նախորդ տարիների համեմատ։ Այս տարի, բացի CaseKey քոուչներից, երիտասարդների հետ աշխատել են նաև 2 միջազգային էքսպերտ Լիբանանից և ԱՄՆ-ից։ Ներկայացվել են նաև նոր տիպի դասընթացներ, որոնց շրջանակում թիմերը հանդիպել են տարբեր ինդուստրիաներում առաջնորդների հետ՝ քեյսի քննարկման
ֆորմատում։

Այս տարի CaseKey-ն համախմբում էր 20 թիմ Երևանից, Գեղարքունիքից, Տավուշից և Շիրակից։ 6 ամիս շարունակ 214 մասնակիցներ սովորել են իրարից ու իրար հետ, աշխատել են իրական բիզնես խնդիրների վրա ու ստացել գործնական գիտելիքներ։ Վերջին՝ գլխավոր քեյսի բոլոր լուծումներից ընտրվել են ամենաուժեղ 5 թիմերը, որոնցից մեկը ճանաչվել է լավագույնն ու հաղթել մրցույթը։

Կրթությունը Բիբլոս Բանկ Արմենիայի առանցքային ԿՍՊ ուղղությունն է։ Բանկը ոչ միայն ֆինանսավորում է յուրահատուկ նախագծեր, այլև տրամադրում է կրթաթոշակներ և հովանավորում կարևոր գրքերի հայերեն թարգմանությունն ու հրատարակումը։

02/12/2025
դրամ
Դոլար (USD)
381.24
+0.05
Եվրո (EUR)
442.43
-0.78
Ռուբլի (RUR)
4.904
+0.0132
Լարի (GEL)
141.15
-0.08
51956
+592
Արծաթ
704.66
+43.96