Աշխարհի կենտրոնական բանկերը հոկտեմբերին ձեռք են բերել 53 տոննա ոսկի
Աշխարհի կենտրոնական բանկերը հոկտեմբերին, ըստ World Gold Council-ի նախնական գնահատականների, իրենց ոսկու պահուստներն ավելացրել են 52.6 տոննայով։
WGC վերլուծաբան Կրիշան Գոպալը նշում է, որ սա տարվա ամենամեծ ամսական աճն է։
Հոկտեմբերին ամենաշատ ոսկին գնել են Բրազիլիան (16 տոննա), Լեհաստանը (15.6 տոննա․ այս տարի առաջատարն է ոսկու գնումների ծավալով), Ուզբեկստանը (9.3 տոննա), Ինդոնեզիան (3.9 տոննա), Թուրքիան (3 տոննա), Չեխիան (2.4 տոննա), Ղրղզստանը (1.7 տոննա), Գանան (1 տոննա)։ Մնացած գնումները չեն գերազանցում 1 տոննան:
Հոկտեմբերին ոսկու պահուստների նվազման մասին հայտնել է միայն Ռուսաստանի Կենտրոնական բանկը։ ՌԴ պահուստներում ոսկու նվազումը հաճախ կապված է ոսկե մետաղադրամների թողարկման հետ։
