Ինտերնետը Հայաստանում

USD BUY - 380.50-0.50 USD SELL - 383.50+0.00
EUR BUY - 442.50-0.50 EUR SELL - 448.00-1.00
OIL:  BRENT - 60.24+0.18 WTI - 56.25-0.21
COMEX:  GOLD - 4449.30-0.73 SILVER - 77.14-2.65
COMEX:  PLATINUM - 2272.40-4.39
LME:  ALUMINIUM - 2952.00-0.29 COPPER - 12222.00+0.49
LME:  NICKEL - 15814.00+0.18 TIN - 40743.00-4.84
LME:  LEAD - 2005.50+0.55 ZINC - 3088.50-0.06
FOREX:  USD/JPY - 156.69+0.12 EUR/GBP - 1.168-0.16
FOREX:  EUR/USD - 1.168-0.16 GBP/USD - 1.346-0.40
STOCKS RUS:  RTSI - 1105.53+0.00
STOCKS US: DOW JONES - 48996.08-0.94 NASDAQ - 23584.28+0.16
STOCKS US: S&P 500 - 6920.93-0.34
STOCKS JAPAN:  NIKKEI - 51117.26-1.63 TOPIX - 3484.34-0.77
STOCKS CHINA:  HANG SENG - 26149.31-1.17 SSEC - 4082.98-0.07
STOCKS EUR:  FTSE100 - 10048.21-0.74 CAC40 - 8233.92-0.04
STOCKS EUR:  DAX - 25122.26+0.92
08/01/2026  CBA:  USD - 381.39-0.36 GBP - 512.86-2.39
08/01/2026  CBA:  EURO - 445.43-0.76
08/01/2026  CBA:  GOLD - 54419-694 SILVER - 968.51+5.34
Հայաստանի առաջատար պրովայդերներ. ամառ 2013
04/10/2013 11:59
Կիսվել

Հայաստանի առաջատար պրովայդերներ. ամառ 2013

«Հայաստանի առաջատար պրովայդերներ. ամառ 2013» հոդվածում ներկայացված են 2013թ.-ի հունիս-օգոստոս ամիսներին Circle.am-ում գրանցված ցուցանիշները: Հրապարակված տվյալներից օգտվելու կամ դրանք արտատպելու դեպքում հղումը «Circle.am»-ին և «Բիզնես 24»-ին (www.b24.am) պարտադիր է (համապատասխան գիտելիքներ ունենալու դեպքում՝ ինտերնետում ակտիվ հղում :

Պրովայդերների ցուցանիշները հաշվարկվում են հայաստանյան պրովայդերների և սեփական IP հասցեներ ունեցող այլ կազմակերպությունների IP-ներից Circle.am-ում գրանցված կայքեր կատարված այցելությունների հիման վրա: Հայաստանյան IP հասցեների բազան մշտապես թարմացվում է, ինչի արդյունքում ավելացված նոր IP հասցեներն անմիջապես ընդգրկվում են մեր տվյալների բազա:

Հոդվածի առաջնային տարբերակը հրապարակված է www.b24.am կայքում:

ԸՍՏ ԱՄԻՍՆԵՐԻ
 
Հունիս – 1. Beeline` 42.89% (մայիսի համեմատ՝ -0.53 տոկ. կետ), 2. Ucom` 19.92% (+0.33 տոկ. կետ), 3. Orange` 15.03% (-0.46 տոկ. կետ), 4. Vivacell-MTS` 9.10% (-0.19 տոկ. կետ), 5. Rostelecom` 4.27% (+0.04 տոկ. կետ), 6. ADC` 2.97% (+0.45 տոկ. կետ), 7. Arminco` 1.42% (+0.17 տոկ. կետ), 8. Karabakh-Telecom` 1.07% (+0.25 տոկ. կետ), 9. YPI` 0.52%, 10. Bionet` 0.48% (+0.01 տոկ. կետ):

Հուլիս – 1. Beeline` 43.24% (հունիսի համեմատ՝ +0.35 տոկ. կետ), 2. Ucom` 20.58% (+0.66 տոկ. կետ), 3. Orange` 14.86% (-0.17 տոկ. կետ), 4. Vivacell-MTS` 8.70% (-0.40% տոկ. կետ), 5. Rostelecom` 4.19% (-0.08 տոկ. կետ), 6. ADC` 2.66% (-0.31 տոկ. կետ), 7. Arminco` 1.32% (-0.10 տոկ. կետ), 8. Karabakh-Telecom` 0.88% (-0.19 տոկ. կետ), 9. YPI` 0.64% (+0.12 տոկ. կետ), 10. Bionet` 0.49% (+0.01 տոկ. կետ):

Օգոստոս – 1. Beeline` 43.78% (հուլիսի համեմատ՝ +0.54 տոկ. կետ), 2. Ucom` 20.49% (-0.09 տոկ. կետ), 3. Orange` 14.64% (-0.22 տոկ. կետ), 4. Vivacell-MTS` 9.02% (+0.32% տոկ. կետ), 5. Rostelecom` 4.30% (+0.11 տոկ. կետ), 6. ADC` 2.30% (-0.36 տոկ. կետ), 7. Arminco` 1.21% (-0.11 տոկ. կետ), 8. Karabakh-Telecom` 0.90% (+0.02 տոկ. կետ), 9. YPI` 0.61% (-0.03 տոկ. կետ), 10. Bionet` 0.48% (-0.01 տոկ. կետ):
 
ԸՍՏ ՊՐՈՎԱՅԴԵՐՆԵՐԻ

1. Beeline – առաջատարի ցուցանիշը հունիս-օգոստոս ամիսներին աճել է 0.36 տոկոսային կետով, իսկ անցյալ տարվա օգոստոսի համեմատ արձանագրվել է կրճատում 4.36 տոկոսային կետով կամ 9.05%-ով:

2. Ucom – 2013թ.-ի մայիսի համեմատ գրանցվել է աճ` 0.9 տոկոսային կետով: Վերջին տարում աճը կազմել է 6.7 տոկոսային կետ կամ 48.58%:

3. Orange – ամռանը արձանագրվել է ցուցանիշի անկում  0.85 տոկոսային կետով: Անցյալ տարվա օգոստոսի համեմատ գրանցվել է կրճատում` 2.74 տոկոսային կետով կամ 15.76%-ով:

4. Vivacell-MTS – ամռան երեք ամիսներին օպերատորի ցուցանիշը նվազել է 0.27 տոկոսային կետով, իսկ անցյալ տարվա օգոստոսի  համեմատ ցուցանիշի անկումը կազմել է 0.13 տոկոսային կետ կամ 1.42%:

5. Rostelecom – ամռան ընթացքում ցուցանիշն աճել է 0.07 տոկոսային կետով: Անցյալ տարվա ամռան վերջի համեմատ արձանագրվել է աճ` 1.02 տոկոսային կետով կամ 31.09%-ով:
 
6. ADC – հունիս – օգոստոս ամիսներին  գրանցվել է անկում 0.22 տոկոսային կետով, իսկ անցյալ տարվա օգոստոսի համեմատ արձանագրվել է ցուցանիշի կրճատում 0.67 տոկոսային կետով կամ 22.56%-ով:
 
7. Arminco – ամռան ընթացքում ցուցանիշը նվազել է 0.04 տոկոսային կետով, իսկ վերջին մեկ տարվա ընթացքում ցուցանիշը կրճատվել է 0.71 տոկոսային կետով կամ 36.98%-ով:
 
8. KT – արցախյան ընկերության ցուցանիշը ամռան ընթացքում աճել է 0.08 տոկոսային կետով, իսկ անցյալ տարվա օգոստոսի համեմատ արձանագրվել է աճ` 0.28 տոկոսային կետով կամ 45.16%-ով:
 
9. YPI (Երևանի ֆիզիկայի ինստիտուտ) – առաջին անգամ է հայտնվել տասնյակում:
 
10. Bionet – ամռան ընթացքում ցուցանիշն աճել է 0.01 տոկոսային կետով:
 
ԸՆԴՀԱՆՈՒՐ ՄԻՏՈՒՄՆԵՐ ԵՎ ԵԶՐԱՀԱՆԳՈՒՄՆԵՐ
 
2013թ.-ի հունիսին առաջատար տասնյակին բաժին է ընկել Circle.am-ում գրանցված հայաստանյան այցելությունների 97.67%-ը, հուլիսին` 97.56%-ը, օգոստոսին` 97.73%-ը: Հիշեցնենք, որ այս տարվա մայիսին սույն ցուցանիշը կազմել է 97.59%, իսկ անցյալ տարվա օգոստոսին` 98.17%:
 
Առաջատար 5 պրովայդերների դեպքում պատկերը հետևյալն է. 2013թ.-ի հունիս` 91.21%, հուլիս` 91.57%, օգոստոս` 92.23%: Այս տարվա մայիսին սույն ցուցանիշը կազմել է 92.02%, իսկ 2012թ.-ի օգոստոսին` 91.74%:

Ցուցանիշները փաստում են, որ ոլորտի խոշորացման կամ կենտրոնացման միտումները դադարել են:
 
Ամռան ընթացքում դադարել է Beeline-ի ցուցանիշի արդեն երկար ժամանակ տևող անկումը, անգամ արձանագրվել է մի փոքր աճ: Ucom-ը շարունակում է աճի տեմպերով բացարձակ առաջատար մնալ: Բջջային ինտերնետի ոլորտում ստատուս քվոն պահպանվում է: Զգալիորեն նվազել են Rostelecom-ի աճի տեմպերը, թեև ամռան ընթացքում արձանագրվել է թեթև աճ: Շարունակում են նվազել ADC-ի և Arminco-ի ցուցանիշները: Անակնկալ մեծ աճ է արձանագրվել Ղարաբաղ Տելեկոմի կողմից, սակայն մասնաբաժնի փոքր լինելու պատճառով դեռևս վաղ է հետևություններ անել:

——————————-
 
Քննարկումներին մասնակցելու կամ մեկնաբանություններ անելու համար կարող եք այցելել http://www.b24.am/report:
 
Circle.am-ի մասին – Հայկական ինտերնետի առաջատար վարկանիշային համակարգ: Circle.am-ում են գրանցված հայկական առաջատար կայքերի բացարձակ մեծամասնությունը:
 
«B24.am»-ի (Բիզնես 24) մասին – Ֆինանսատնտեսական լրատվության էլեկտրոնային նախագիծ: «Բիզնես 24»-ի շրջանակներում լայն կերպով լուսաբանվում են Հայաստանի և աշխարհի ֆինանսական ու բանկային, հանքարդյունաբերական ու գյուղատնտեսության, հարկային ու մաքսային, հեռահաղորդակցության ու բարձր տեխնոլոգիաների, ավտոմեքենաշինության և այլ ոլորտներ:

08/01/2026
դրամ
Դոլար (USD)
381.39
-0.36
Եվրո (EUR)
445.43
-0.76
Ռուբլի (RUR)
4.7442
+0.0077
Լարի (GEL)
141.58
-0.09
54419
-694
Արծաթ
968.51
+5.34