Վրաստանում հիմնական գումարային փոխանցումների աղբյուրը ԵՄ երկրները և ԱՄՆ-ն են
Հոկտեմբերին դեպի Վրաստան գումարային փոխանցումների ծավալը տարեկան արտահայտմամբ աճել է 13.4%-ով և կազմել 318.7 մլն ԱՄՆ դոլար։ Իսկ Վրաստանից դուրս ուղարկված միջոցների ծավալն աճել է 14.5%-ով՝ հասնելով 40.8 մլն ԱՄՆ դոլարի։ Այս մասին նշված է Վրաստանի ազգային բանկի հրապարակած հաշվետվությունում։
Կենտրոնական բանկի տվյալներով՝ փոխանցումների աճի հիմնական չափաբաժինը կազմել են ԵՄ երկրներից ուղարկված գումարները, որոնք տարեկան աճել են 15%-ով։ ԱՄՆ-ից փոխանցումները նույնպես շարունակել են աճել՝ +16.5%։ Հոկտեմբերին դրական ազդեցություն է ունեցել նաև Ռուսաստանի մասնակցությունը՝ 2.5%-ով։
«Հոկտեմբերին փոխանցումների հիմնական աղբյուրներն են եղել ԵՄ երկրները՝ 44.9%, ԱՄՆ-ն՝ 18.6%, և Ռուսաստանը՝ 13%։ ԵՄ երկրների թվում առանձնանում են Իտալիան (16.7%), Գերմանիան (9.3%) և Հունաստանը (8.1%)»:
