ՀՀ ԿԲ. Փոխարժեքներ և թանկարժեք մետաղների գներ 04/10/13
ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր` հոկտեմբերի 4-ին, ՀՀ Կենտրոնական բանկի կողմից սահմանված փոխարժեքների համաձայն ԱՄՆ դոլարի փոխարժեքը նվազել է 0.04 դրամով և կազմել 405.29 դրամ: Եվրոյի փոխարժեքը նվազել է 0.30 դրամով և կազմել 551.11 դրամ: Ռուսական ռուբլու փոխարժեքը նվազել է 0.02 դրամով և կազմել 12.60 դրամ: Բրիտանական ֆունտի փոխարժեքը նվազել է 6.31 դրամով և կազմել 651.58 դրամ:
Միևնույն ժամանակ, թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները.
Ոսկու գինն աճել է 125.36 դրամով և կազմել 17147.97 դրամ: Արծաթի գինն աճել է 5.58 դրամով և կազմել 281.07 դրամ: Պլատինի գինը նվազել է 210.28 դրամով և կազմել 17890.70 դրամ: