2025թ․-ի հունվար-հոկտեմբերին Հայաստանում հանքային ջրերի արտադրությունն աճել է 6․5%-ով
ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ ընթացիկ տարվա հունվար-սեպտեմբերին Հայաստանում արտադրվել է 49,177.9 հազար լիտր հանքային ջուր։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համադրելի ցուցանիշի համեմատ արտադրության ծավալները աճել են 6․5%-ով։
Միևնույն ժամանակ, բնական ջրերի արտադրությունն աճել է 7.6%-ով և կազմել 66,275.4 հազար լիտր։ Ոչ ալկոհոլային այլ խմիչքների արտադրությունն աճել է 0․1%-ով և կազմել 125,038.2 հազար լիտր, իսկ մրգահյութերի և բանջարահյութերի արտադրությունն աճել է 1%-ով՝ կազմելով 16,946.4 հազար լիտր։
