2025թ․-ի հունվար-հոկտեմբերին Հայաստանում պանրի արտադրության ծավալն աճել է 6․5%-ով
ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ ընթացիկ տարվա հունվար-հոկտեմբերին Հայաստանում արտադրվել է 22,593.1 տոննա պանիր։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համադրելի ցուցանիշի համեմատությամբ՝ արտադրության ծավալը աճել է 6․5%-ով։
Միևնույն ժամանակ, կարագի արտադրությունը նվազել է 44%-ով և կազմել 2,133.9 տոննա։ Կաթի արտադրությունն նվազել է 3․3%-ով՝ կազմելով 8,373.3 տոննա։
Կաթնաշոռի արտադրական ծավալն աճել է 17․5%-ով և կազմել 2,524.7 տոննա։ Մածունի արտադրությունն աճել է 11%-ով և կազմել 8,959.3 տոննա, իսկ թթվասերի արտադրությունը աճել է 14․3%-ով՝ կազմելով 6,182.6 տոննա:
Պաղպաղակի արտադրությունն աճել է 8․5%-ով և կազմել 10,493.6 հազար լիտր։
