Մեկ շաբաթում բանկերը տրամադրել են 42 մլրդ դրամի եվ 59 մլն դոլարի վարկ
Մեկ աշխատանքային շաբաթվա ընթացքում՝ սեպտեմբերի 23-ից 29-ն ընկած ժամանակահատվածում, հայաստանյան բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 42.4 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 59 մլն ԱՄՆ դոլար: Ինչպես «Բիզնես 24»-ին տեղեկացնում են Կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունից՝ հաշվետու շաբաթում, նախորդ շաբաթվա համեմատ, բանկերը ավելացրել են ինչպես ՀՀ դրամով, այնպես էլ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը:
Նշենք, որ սեպտեմբերի 16-ից 22-ն ընկած ժամանակահատվածում, հայաստանյան բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել էր 33.4 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 38.8 մլն ԱՄՆ դոլար: