
Վարչապետը մասնակցել է Գյուղական համայնքների 3-րդ համաժողովի աշխատանքներին
Վարչապետ Տիգրան Սարգսյանը Ջերմուկում մասնակցել է հոկտեմբերի 3-ից մեկնարկած Գյուղական համայնքների երրորդ համաժողովի աշխատանքներին:
Կառավարության Մամուլի ծառայությունից հայտնում են, որ համաժողովի շրջանակներում վարչապետը հանդես է եկել ելույթով: Նա կարևորել է նման միջոցառումների անցկացումը և նշել, որ կառավարությանը հետաքրքրում են տեղական ինքնակառավարման մարմինների խնդիրների ուծման առաջարկությունները:
Վարչապետը վստահեցրել է համայնքների ղեկավարներին, որ կառավարությունն անում է ամեն ինչ, որպեսզի պետական բյուջեով հնարավորություն լինի օժանդակել համայնքներին:
Հիշեցնենք, որ մինչ հոկտեմբերի 5-ը շարունակվող համաժողովի ընթացքում կքննարկվեն տեղական ինքնակառավարման համակարգի և գյուղական համայնքների արդիական խնդիրները` ոլորտում ներգրավված բոլոր շահագրգիռ կողմերի` պետական, տեղական ինքնակառավարման մարմինների, մարզերում տարբեր ծրագրեր իրականացնող տեղական և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների, փորձագետների մասնակցությամբ: Յուրաքանչյուր մարզից համաժողովին մասնակցում են տասը համայնքապետ ու ավագանու հինգ անդամ: