Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.00
EUR BUY - 399.00-2.00 EUR SELL - 401.50-2.00
OIL:  BRENT - 91.64-0.84 WTI - 85.61-1.14
COMEX:  GOLD - 3987.50-0.83 SILVER - 51.88+1.53
COMEX:  PLATINUM - 1537.30-1.73
LME:  ALUMINIUM - 3066.50+0.13 COPPER - 13896.50+0.93
LME:  NICKEL - 16225.00-0.78 TIN - 46439.00-0.06
LME:  LEAD - 1886.00+0.03 ZINC - 3731.00+0.54
FOREX:  USD/JPY - 159.73+0.56 EUR/GBP - 1.107-0.83
FOREX:  EUR/USD - 1.107-0.83 GBP/USD - 1.3255-0.67
STOCKS RUS:  RTSI - 949.22+1.42
STOCKS US: DOW JONES - 52486.49+0.49 NASDAQ - 25466.19+1.60
STOCKS US: S&P 500 - 7619.38+1.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 61248.59+1.31 TOPIX - 3929.39+0.92
STOCKS CHINA:  HANG SENG - 24315.92-0.98 SSEC - 3680.64+0.46
STOCKS EUR:  FTSE100 - 10835.47+0.78 CAC40 - 8332.87+0.66
STOCKS EUR:  DAX - 26662.77+1.20
11/11/2026  CBA:  USD - 360.48+0.05 GBP - 480.09-3.97
11/11/2026  CBA:  EURO - 401.5-3.05
11/11/2026  CBA:  GOLD - 46949-759 SILVER - 605.97-3.85
Չինաստանի արտահանումը նոյեմբերին աճել է 5.9%-ով, ներմուծումը՝ 1.9%-ով
08/12/2025 15:51
Կիսվել

Չինաստանի արտահանումը նոյեմբերին աճել է 5.9%-ով, ներմուծումը՝ 1.9%-ով

Չինաստանի արտահանումը նոյեմբերին տարեկան հաշվարկով աճել է 5.9%-ով և կազմել 330.3 մլրդ դոլար։ Այս մասին հայտնում է երկրի գլխավոր մաքսային վարչությունը։

Սա վերջին տասնմեկ ամիսների ընթացքում ամենաբարձր ցուցանիշն է։

Ներմուծումն աճել է 1.9%-ով և հասել 218.7 մլրդ դոլարի։ Սա արդեն վեցերորդ անընդմեջ ամիսն է, երբ գրանցվում է աճ։

Trading Economics-ի տվյալներով՝ վերլուծաբանները միջինում կանխատեսում էին արտահանման 3.8% աճ և ներմուծման՝ 2.8% աճ։

Արտահանումը դեպի Ճապոնիա նոյեմբերին աճել է 4.3%-ով, դեպի Հարավային Կորեա՝ 1.9%-ով, դեպի Ավստրալիա՝ 35.8%-ով, դեպի Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի երկրներ՝ 8.2%-ով, դեպի ԵՄ՝ 14.8%-ով։ Միաժամանակ արտահանումը դեպի ԱՄՆ կրճատվել է 28.6%-ով։

ՉԺՀ արտաքին առևտրի դրական հաշվեկշիռը նոյեմբերին կազմել է 111.68 մլրդ դոլար՝ ընդդեմ նախորդ տարվա նոյեմբերի 97.33 մլրդ դոլարի։

Հունվար-նոյեմբեր ամիսներին Չինաստանի արտահանումն աճել է 5.4%-ով՝ հասնելով 3.41 տրիլիոն դոլարի։ Մասնավորապես, գյուղատնտեսական արտադրանքի արտահանումն աճել է 1.2%-ով, պարարտանյութերինը՝ 61.5%-ով, ավտոմեքենաներինը՝ 16.7%-ով։

Ներմուծումը նույն ժամանակահատվածում նվազել է 0.6%-ով և կազմել 2.34 տրիլիոն դոլար։ ԱՄՆ-ից ներմուծումը նվազել է 13.2%-ով, ԵՄ-ից՝ 2.1%-ով, Ռուսաստանից՝ 5.9%-ով, Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի երկրներից՝ 1.2%-ով։ Չինաստանը կրճատել է պողպատի ներմուծումը 10.9%-ով, բնական գազինը՝ 14.3%-ով, նավթինը՝ 19.3%-ով, ածխինը՝ 33.5%-ով։

11/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.48
+0.05
Եվրո (EUR)
401.5
-3.05
Ռուբլի (RUR)
4.3569
-0.001
Լարի (GEL)
138.97
+0.05
46949
-759
Արծաթ
605.97
-3.85