Տնտեսական

USD BUY - 361.00+0.00 USD SELL - 363.00-0.50
EUR BUY - 408.00+0.00 EUR SELL - 410.00+0.00
OIL:  BRENT - 102.61+0.55 WTI - 91.11-1.50
COMEX:  GOLD - 4133.70-0.30 SILVER - 59.98-1.23
COMEX:  PLATINUM - 1700.00-2.65
LME:  ALUMINIUM - 3214.00-1.26 COPPER - 14438.50-1.23
LME:  NICKEL - 15958.00-3.17 TIN - 54198.00+0.56
LME:  LEAD - 1898.00-1.15 ZINC - 3870.00-0.81
FOREX:  USD/JPY - 157.83-0.06 EUR/GBP - 1.125+0.00
FOREX:  EUR/USD - 1.125+0.00 GBP/USD - 1.3241+0.27
STOCKS RUS:  RTSI - 860.25-0.38
STOCKS US: DOW JONES - 51176.96+0.49 NASDAQ - 27190.86+1.19
STOCKS US: S&P 500 - 7722.72+0.73
STOCKS JAPAN:  NIKKEI - 68309.46-0.94 TOPIX - 4091.00-0.99
STOCKS CHINA:  HANG SENG - 23972.29-2.60 SSEC - 3842.19+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10461.95+0.32 CAC40 - 7897.19+0.79
STOCKS EUR:  DAX - 25231.20+1.17
02/10/2026  CBA:  USD - 362.55-0.27 GBP - 478.82-0.94
02/10/2026  CBA:  EURO - 407.29-2.41
02/10/2026  CBA:  GOLD - 48393-323 SILVER - 710.1+1.69
Չինաստանի նավթի ներմուծումը նոյեմբերին հասել է վերջին երկու տարվա առավելագույնին
09/12/2025 13:13
Կիսվել

Չինաստանի նավթի ներմուծումը նոյեմբերին հասել է վերջին երկու տարվա առավելագույնին

Չինաստանի նավթի միջին օրական ներմուծումը նոյեմբերին կազմել է 12.383 մլն բարել/օր, ինչը դարձել է վերջին երկու և ավելի տարվա ամենաբարձր ցուցանիշը։

Այս ցուցանիշը մոտ 5%-ով ավելի է, քան 2024 թվականի նոյեմբերին, և գրեթե 9%-ով ավելի, քան 2025 թվականի հոկտեմբերին։ Այն նաև 2%-ով գերազանցում է հունիսյան ներմուծումը (12.11 մլն բարել/օր), որը 2025 թվականի նախորդ առավելագույնն էր։

Վերջին անգամ Չինաստանն ավելի մեծ ծավալով նավթ էր ներկրել 2023 թվականի օգոստոսին՝ 12.435 մլն բարել/օր։

Բացարձակ արտահայտությամբ արդեն ներմուծվել է 50.891 մլն տոննա նավթ (24.51 մլրդ դոլար)՝ ընդդեմ 48.52 մլն տոննայի 2024 թվականի նոյեմբերին և 48.36 մլն տոննայի՝ 2025 թվականի հոկտեմբերին։

Ընդամենը 2025 թվականի 11 ամիսների ընթացքում Չինաստանն արտերկրից գնել է 521.87 մլն տոննա նավթ (համարժեք՝ 11.4 մլն բարել/օր), ինչը 3.2%-ով ավելի է, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում։ Միևնույն ժամանակ ծախսերը նվազել են գրեթե 10%-ով՝ 299.5 մլրդ դոլարից հասնելով 269.8 մլրդ դոլարի։

Նավթամթերքների մատակարարումները Չինաստան նոյեմբերին կազմել են 4.24 մլն տոննա (2,26 մլրդ դոլար արժողությամբ)։ Ներմուծման ծավալն ավելի քան 4%-ով գերազանցել է նախորդ տարվա նոյեմբերյան ցուցանիշը և 21%-ով բարձր է եղել հոկտեմբերյանից։ Ընդհանուր առմամբ՝ 11 ամիսում Պեկինը ձեռք է բերել 38.43 մլն տոննա նավթամթերք, ինչը 14.5%-ով պակաս է նախորդ տարվա նույն ժամանակահատվածից։

02/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.55
-0.27
Եվրո (EUR)
407.29
-2.41
Ռուբլի (RUR)
4.3363
-0.012
Լարի (GEL)
139.25
-0.11
48393
-323
Արծաթ
710.1
+1.69