Թրամփը հույս ունի մոտ ապագայում Չինաստանի հետ առևտրային համաձայնագիր կնքել
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իրեն հաջողվել է Չինաստանի հետ առևտրի ոլորտում հասնել լուրջ պայմանավորվածությունների և հույս է հայտնել, որ համաձայնագիրը կստորագրվի մոտ ապագայում։
«Մենք Չինաստանի հետ հիանալի գործարքներ ենք կնքել», – ասել է Թրամփը՝ Պենսիլվանիայում հանդես գալով տնտեսությանը նվիրված ելույթով՝ հավելելով, որ ՉԺՀ-ն ԱՄՆ-ից գնում է «տրիլիոնավոր դոլարներ» արժեցող ապրանքներ։
Ամերիկյան նախագահը ընդունել է, որ առևտրային համաձայնագիրը Չինաստանի հետ դեռ ստորագրված չէ, սակայն վստահեցրել է, որ այն «կստորագրվի բավական շուտ»։
