«Մի դրամի ուժի» դեկտեմբեր ամսվա շահառուն «Սիթի օֆ սմայլ» հիմնադրամն է
5․174․990 դրամ․ ահա այսքան է կազմել «Մի դրամի ուժի» նոյեմբեր ամսվա արդյունքը, որն ամբողջությամբ ուղղվել է «AI4Biodiversity: AI Solutions for Nature» ազգային հեքըթոնի համակազմակերպիչ «Կանայք կլիմայում և էներգետիկայում» (WiCE) ՀԿ-ին։ Հիշեցնենք, որ Հեքըթոնի նպատակն էր խթանել արհեստական բանականության հիմքով գործիքների և լուծումների մշակումը, որոնք կնպաստեն կենսաբազմազանության պահպանությանը և ոլորտի տեղական ու միջազգային խնդիրների հաղթահարմանը։
«Մի դրամի ուժի» 2025 թ-ի վերջին՝ դեկտեմբեր ամսվա ողջ արդյունքն ուղղվելու է «Սիթի օֆ Սմայլ» բարեգործական հիմնադրամին՝ քաղցկեղ ունեցող երեխաների բուժման ծախսերը հոգալու նպատակով։
Իդրամի և IDBank-ի հաղորդակցության և սոցիալական պատասխանատվության ծրագրերի վարչության ղեկավար Տաթևիկ Վարդևանյանի խոսքով՝ հավատով ու մեծ լավատեսությամբ են այս անգամ ևս համագործակցում «Սիթի օֆ Սմայլի» հետ և լիահույս են, որ հազարավոր մարդկանց բարի կամքի շնորհիվ Իդրամի և IDBank-ի փոխանցած մեկ դրամներն անպայման օգնելու են երեխաներին հաղթահարել առողջական խնդիրները․ « «Մի դրամի ուժի» նպատակն է ցույց տալ, որ անգամ ամենափոքր ներդրումն ունի մեծ ազդեցություն, երբ այն հազարավոր մարդկանց է համախմբում։ Եվ հենց այդ միասնական բարությունն է, որ թույլ է տալիս իրական հրաշքներ ստեղծել։ Հավատում ենք, որ այս անգամ ևս հանրության ակտիվ մասնակցությունը թույլ կտա մեզ աջակցել ավելի շատ փոքրիկների» ,- նշեց Տաթևիկ Վարդևանյանը։
«Սիթի օֆ Սմայլ» հիմնադրամի տնօրեն Էսթեր Դեմիրճյանն ընդգծում է․ «Չափազանց բարձր ենք գնահատում բազմաթիվ տարիների մեր համագործակցությունը IDBank-ի և Idram-ի հետ՝ «Մի դրամի ուժի» շրջանակում։ Այս տարիների մեր համագործակցության արդյունքում հարյուրավոր քաղցկեղի դեմ պայքարող երեխաներ կարողացել են ստանալ Հայստանում առկա լավագույն բուժումն ու խնամքը՝ ընտանիքների կողմից առանց մեկ դրամ ծախսելու։ «Մի դրամի ուժի» նման նախաձեռնությունների աջակցությամբ է նաև, որ «Սիթի օֆ Սմայլ» հիմնադրամը կարողանում է շարունակել կյանքեր փրկող իր առաքելությունը», – եզրափակեց Էսթեր Դեմիրճյանը։
Հիշեցնենք, որ «Մի դրամի ուժի» բարի գործերին մասնակից դառնալու համար բոլոր վճարումները պետք է կատարել Idram&IDBank հավելվածով, IDBanking.am և banking.idram.am առցանց հարթակներով, Իդրամի և IDBank-ի տերմինալներով, և յուրաքանչյուր վճարման դիմաց ընկերությունները մեկ դրամ կուղղեն կարևոր ծրագրերին։
