Կրիպտո

USD BUY - 361.00+0.00 USD SELL - 363.00-0.50
EUR BUY - 408.00+0.00 EUR SELL - 410.00+0.00
OIL:  BRENT - 102.61+0.55 WTI - 91.11-1.50
COMEX:  GOLD - 4133.70-0.30 SILVER - 59.98-1.23
COMEX:  PLATINUM - 1700.00-2.65
LME:  ALUMINIUM - 3100.50-3.53 COPPER - 14258.50-1.25
LME:  NICKEL - 15626.00-2.08 TIN - 54013.00-0.34
LME:  LEAD - 1851.50-2.45 ZINC - 3710.50-4.12
FOREX:  USD/JPY - 157.83-0.06 EUR/GBP - 1.125+0.00
FOREX:  EUR/USD - 1.125+0.00 GBP/USD - 1.3241+0.27
STOCKS RUS:  RTSI - 860.25-0.38
STOCKS US: DOW JONES - 51176.96+0.49 NASDAQ - 27190.86+1.19
STOCKS US: S&P 500 - 7722.72+0.73
STOCKS JAPAN:  NIKKEI - 68309.46-0.94 TOPIX - 4091.00-0.99
STOCKS CHINA:  HANG SENG - 23972.29-2.60 SSEC - 3842.19+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10461.95+0.32 CAC40 - 7897.19+0.79
STOCKS EUR:  DAX - 25231.20+1.17
02/10/2026  CBA:  USD - 362.55-0.27 GBP - 478.82-0.94
02/10/2026  CBA:  EURO - 407.29-2.41
02/10/2026  CBA:  GOLD - 48393-323 SILVER - 710.1+1.69
Binance-ը ստանում է ADGM առաջին գլոբալ լիցենզիան՝ սահմանելով նոր չափանիշ թվային ակտիվների կարգավորման մեջ
11/12/2025 21:55
Կիսվել

Binance-ը ստանում է ADGM առաջին գլոբալ լիցենզիան՝ սահմանելով նոր չափանիշ թվային ակտիվների կարգավորման մեջ

Binance-ը դառնում է առաջին կրիպտո բորսան, որը ստանում է գլոբալ լիցենզիա ADGM-ի կարգավորողական շրջանակի ներքո՝ սահմանելով նոր չափանիշ թվային ակտիվների կարգավորման մեջ

Binance-ը՝ աշխարհի ամենամեծ կրիպտոարժույթային բորսան ըստ առևտրային ծավալների և օգտատերերի թվի, այսօր հայտարարում է նշանակալի կարգավորողական ձեռքբերման մասին․ Աբու Դաբիի միջազգային ֆինանսական կենտրոն Abu Dhabi Global Market (ADGM)-ի Financial Services Regulatory Authority (FSRA)-ն պաշտոնապես հաստատել է համապարփակ կարգավորողական շրջանակի ներքո Binance-ի գլոբալ հարթակի՝ Binance.com-ի աջակցումն ու լիցենզավորումը։

Այս գլոբալ նախադեպային իրադարձությունը կարևոր քայլ է Binance-ի առաքելության մեջ՝ ստեղծելու աշխարհի ամենավստահելի թվային ակտիվների էկոհամակարգը։ FSRA-ի կողմից տրամադրված լիցենզիան Binance-ին ապահովում է բարձր հեղինակություն և անխափան մուտք մի շարք շուկաներ՝ դուրս գալով ԱՄԷ սահմաններից, և ամրապնդում Binance-ի դիրքը՝ որպես թվային ֆինանսների կարգավորողական առաջընթացի գլխավոր առաջամարտիկ։

Այս համապարփակ կարգավորողական հաստատումը ընդգրկում է Binance-ի գլոբալ հարթակը՝ Binance.com-ը, ADGM-ում գործող երեք առանձին կարգավորվող միավորների միջոցով։ Յուրաքանչյուր միավոր (Exchange, Clearing House, Broker Dealer) ունի համապատասխան կարգավորողական թույլտվություններ՝ իրականացնելու միջազգային չափանիշներին համապատասխան ֆինանսական ծառայություններ։

  • Nest Services Limited-ը (շուտով վերանվանվելու է “Nest Exchange Limited”) հաստատվել է որպես Recognised Investment Exchange «RIE»՝ ունենալով Multilateral Trading Facility գործարկելու թույլտվություն։ Այն պատասխանատու է բոլոր on-exchange առևտրային գործողությունների համար, ներառյալ spot և derivatives պրոդուկտները։
  • Nest Clearing and Custody Limited-ը հաստատվել է որպես Recognised Clearing House «RCH»՝ հավելյալ թույլտվություններով custody և CSD ծառայությունների մատուցման համար։ Այն կիրականացնի թվային ակտիվների clearing, settlement և ապահով custody՝ ապահովելով բարձր օպերացիոն կայունություն և ակտիվների պաշտպանություն։
  • BCI Limited-ը (շուտով վերանվանվելու է “Nest Trading Limited”) ստացել է Broker-Dealer կարգավիճակ՝ ևս մի քանի թույլտվություններով՝ deal in investments, arrange deals in investments, manage assets, arrange custody և money services։ Այս միավորը կիրականացնի Binance-ի off-exchange ծառայությունները՝ ներառյալ OTC trading, conversion services և այլ principal-based գործունեություններ։

Binance-ի համաղեկավար Ռիչարդ Թենգը մեկնաբանել է.

«ADGM-ի բարձր հեղինակություն ունեցող կարգավորողական շրջանակով կարգավիճակ ստանալը արտացոլում է մեր խոր հանձնառությունը համապատասխանությանը, թափանցիկությանը և օգտատերերի պաշտպանությանը։ ADGM-ը աշխարհում ամենահարգված ֆինանսական կարգավորող մարմիններից է, և FSRA-ի լիցենզիան հաստատում է, որ Binance-ը համապատասխանում է համապատասխանության, կառավարման, ռիսկերի կառավարման և սպառողների պաշտպանության ամենաբարձր միջազգային չափանիշներին»։

Թենգը շարունակել է․

«Այս լիցենզիան ապահովում է կարգավորողական հստակություն և լեգիտիմություն՝ հնարավորություն տալով Binance-ին իր գլոբալ գործողությունները իրականացնել ADGM-ից։ Չնայած մեր գլոբալ գործունեությունը շարունակում է մնալ բաշխված, այս կարգավորողական հիմքը մեր օգտատերերին վստահություն է տալիս, որ Binance-ը գործում է միջազգային մակարդակով ճանաչված, gold standard շրջանակի ներքո։ Մենք շնորհակալ ենք FSRA-ի առաջադեմ մոտեցման համար, որը միաժամանակ պաշտպանում է օգտատերերին և խթանում նորարարությունը»։

ADGM-ի նախագահ, Նրա Գերազանցություն Ահմեդ Ջասիմ Ալ Զաաբին ընդգծել է․

«Ուրախ ենք ADGM-ում ողջունել Binance-ին՝ թվային ակտիվների ու ֆինանսական նորարարության գլոբալ առանցքային խաղացողին։ Նրանց ներկայությունը վկայում է Աբու Դաբիի՝ որպես նորարարության, կայուն աճի և ապագայի ֆինանսների առաջատար միջազգային կենտրոնի դիրքի մասին։ Ակնկալում ենք, որ նրանք լիարժեք կօգտվեն ADGM-ի առաջադեմ կարգավորողական շրջանակից և դինամիկ էկոհամակարգից՝ նպաստելով ավելի նորարարական, ներառական և ապագային պատրաստ գլոբալ ֆինանսական ոլորտի ձևավորմանը»։

300 միլիոնից ավելի գրանցված օգտատերերով և $125 տրիլիոնից ավելի կուտակային առևտրային ծավալով Binance-ը շարունակում է առաջնորդել թվային ակտիվների էկոհամակարգի զարգացումը՝ կառուցելով անվտանգ, թափանցիկ և ամբողջությամբ կարգավորվող ենթակառուցվածք։ ADGM-ի խիստ ֆինանսական համակարգի ներքո գործելը ապահովում է բոլոր Binance օգտատերերի համար բարձր վերահսկողության և սպառողների պաշտպանության ստանդարտներ՝ հարթակի անցումով ինստիտուցիոնալ և retail ընդունման հաջորդ փուլ։

Աշխատանքային վերջին պատրաստություններից հետո, Binance.com-ը 2026 թ. հունվարի 5-ին կսկսի իրականացնել ADGM-ի կարգավորված գործունեությունը։ Այս ձեռքբերումը վերջնականապես ամրապնդում է Binance-ի առաջնային դիրքը թվային ֆինանսների կարգավորողական առաջընթացում և ևս մեկ անգամ ընդգծում է ԱՄԷ-ի վերելքը՝ որպես գլոբալ նորարարական ֆինանսական կենտրոն՝ հստակ կարգավորողական ճանապարհով և խորքային մասնագիտական ներուժով։

Binance-ը համաշխարհային բլոքչեյն էկոհամակարգ է, որը կանգնած է աշխարհի ամենամեծ կրիպտոարժույթային բորսայի՝ Binance Exchange-ի ետևում։ Binance-ին վստահում են ավելի քան 300 միլիոն մարդ 100+ երկրներում՝ անվտանգության առաջատար մեխանիզմների, թափանցիկության, առևտրային շարժիչի արագության, ներդրողների պաշտպանության և թվային ակտիվների հսկայական պորտֆելի շնորհիվ։ Binance-ը նվիրված է կառուցել ներառական կրիպտո էկոհամակարգ՝ ընդլայնելու ֆինանսական հասանելիությունը և բարձրացնելու փողի ազատությունը ամբողջ աշխարհում՝ կրիպտոյին որպես հիմնարար գործիք։ Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք՝ https://www.binance.com։

02/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.55
-0.27
Եվրո (EUR)
407.29
-2.41
Ռուբլի (RUR)
4.3363
-0.012
Լարի (GEL)
139.25
-0.11
48393
-323
Արծաթ
710.1
+1.69