
ՀՀ ԿԲ. Փոխարժեքներ և թանկարժեք մետաղների գներ 08/10/13
ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր` հոկտեմբերի 8-ին, ՀՀ Կենտրոնական բանկի կողմից սահմանված փոխարժեքների համաձայն ԱՄՆ դոլարի փոխարժեքն աճել է 0.16 դրամով և կազմել 405.75 դրամ: Եվրոյի փոխարժեքն աճել է 0.17 դրամով և կազմել 550.60 դրամ: Ռուսական ռուբլու փոխարժեքը չի փոխվել և կրկին կազմել է 12.57 դրամ: Բրիտանական ֆունտի փոխարժեքն աճել է 0.38 դրամով և կազմել 651.68 դրամ:
Միևնույն ժամանակ, թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները.
Ոսկու գինն աճել է 186.10 դրամով և կազմել 17265.27 դրամ: Արծաթի գինն աճել է 1.67 դրամով և կազմել 283.99 դրամ: Պլատինի գինն աճել է 7.13 դրամով և կազմել 18080.60 դրամ: