Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50-0.50
EUR BUY - 401.00-0.50 EUR SELL - 406.00-1.00
OIL:  BRENT - 117.38+3.22 WTI - 103.27+3.18
COMEX:  GOLD - 3991.10-1.28 SILVER - 53.71-1.92
COMEX:  PLATINUM - 1562.40-0.47
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 156.82-0.05 EUR/GBP - 1.1202-0.11
FOREX:  EUR/USD - 1.1202-0.11 GBP/USD - 1.3372-0.17
STOCKS RUS:  RTSI - 965.88+2.05
STOCKS US: DOW JONES - 52215.16-1.23 NASDAQ - 25955.34-0.21
STOCKS US: S&P 500 - 7623.68-0.52
STOCKS JAPAN:  NIKKEI - 62693.16-0.34 TOPIX - 3965.81-0.79
STOCKS CHINA:  HANG SENG - 23093.37+0.69 SSEC - 3690.48+0.89
STOCKS EUR:  FTSE100 - 10690.36-0.32 CAC40 - 7782.82-0.36
STOCKS EUR:  DAX - 25181.65-0.75
23/10/2026  CBA:  USD - 361.14-0.19 GBP - 482.99-0.36
23/10/2026  CBA:  EURO - 404.33-0.9
23/10/2026  CBA:  GOLD - 47004-944 SILVER - 648.3-20.2
Նոյեմբերին Վրաստանի արտահանումն աճել է 44.2%-ով՝ նախորդ տարվա համեմատ
15/12/2025 16:45
Կիսվել

Նոյեմբերին Վրաստանի արտահանումն աճել է 44.2%-ով՝ նախորդ տարվա համեմատ

«2025 թվականի նոյեմբերին արտահանման ծավալը նախորդ տարվա նոյեմբերի համեմատ աճել է 44.2%-ով և հասել ռեկորդային ցուցանիշի՝ 782.3 մլն ԱՄՆ դոլար», – հաղորդում է Վրաստանի էկոնոմիկայի նախարարությունը։

Նրանց տվյալներով՝ հունվար-նոյեմբեր ամիսներին արտահանումը ընդհանուր առմամբ աճել է 10.1%-ով, գերազանցել 2024 թվականի տարեկան ցուցանիշը և նույնպես հասել ռեկորդային ծավալի՝ 6 618.1 մլն ԱՄՆ դոլար։

«Նոյեմբերին 2025 թվականին ներմուծումը նվազել է 1.4%-ով և կազմել 1 455.6 մլն ԱՄՆ դոլար, իսկ հունվար-նոյեմբեր ամիսներին աճել է 9.3%-ով և հասել 16 598.1 մլն ԱՄՆ դոլարի։ Նոյեմբերին ապրանքաշրջանառությունը կազմել է 2 237.9 մլն ԱՄՆ դոլար, որը 10.9%-ով գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը։ Հունվար-նոյեմբերին ապրանքաշրջանառության ծավալն աճել է 9.5%-ով՝ հասնելով 23 216.2 մլն ԱՄՆ դոլարի, ինչը նույնպես ռեկորդային ցուցանիշ է, ինչպես արտահանումը։ Հարկ է նշել, որ 2024 թվականին նույնպես արձանագրվել են արտահանման և ապրանքաշրջանառության ռեկորդային ցուցանիշներ. արտահանումը աճել է 7.8%-ով և կազմել 6.6 մլրդ ԱՄՆ դոլար, իսկ ապրանքաշրջանառությունն աճել է 8.1%-ով՝ հասնելով 23.4 մլրդ ԱՄՆ դոլարի», – նշված է նախարարության հաղորդագրությունում։

23/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.14
-0.19
Եվրո (EUR)
404.33
-0.9
Ռուբլի (RUR)
4.4868
+0.0332
Լարի (GEL)
139.11
-0.03
47004
-944
Արծաթ
648.3
-20.2