Տնտեսական

USD BUY - 381.50+0.00 USD SELL - 383.50+0.00
EUR BUY - 444.50+0.50 EUR SELL - 448.00+0.00
OIL:  BRENT - 61.43+0.34 WTI - 57.72+0.33
COMEX:  GOLD - 4346.50+1.02 SILVER - 62.95+3.10
COMEX:  PLATINUM - 1801.20+2.10
LME:  ALUMINIUM - 2868.50+0.42 COPPER - 11515.00+0.24
LME:  NICKEL - 14587.00-1.00 TIN - 41337.00+3.71
LME:  LEAD - 1968.00-0.53 ZINC - 3125.00+1.13
FOREX:  USD/JPY - 155.37-0.28 EUR/GBP - 1.1734-0.05
FOREX:  EUR/USD - 1.1734-0.05 GBP/USD - 1.3359-0.07
STOCKS RUS:  RTSI - 1082.41+0.00
STOCKS US: DOW JONES - 48458.05+0.00 NASDAQ - 23195.17+0.00
STOCKS US: S&P 500 - 6827.41+0.00
STOCKS JAPAN:  NIKKEI - 50168.11-1.31 TOPIX - 3431.47+0.22
STOCKS CHINA:  HANG SENG - 25628.88-1.34 SSEC - 3867.92-0.55
STOCKS EUR:  FTSE100 - 9649.03+0.00 CAC40 - 8068.62+0.00
STOCKS EUR:  DAX - 24186.49+0.00
15/12/2025  CBA:  USD - 381.7-0.07 GBP - 510.68+0.02
15/12/2025  CBA:  EURO - 448.19+0.49
15/12/2025  CBA:  GOLD - 53346+1422 SILVER - 791.66+29.25
Թաիլանդը սահմանափակել է վառելիքի մատակարարումները Լաոս, որպեսզի դրանք չհասնեն Կամբոջային
15/12/2025 17:45
Կիսվել

Թաիլանդը սահմանափակել է վառելիքի մատակարարումները Լաոս, որպեսզի դրանք չհասնեն Կամբոջային

Թաիլանդի զինված ուժերը սահմանափակել են վառելիքի փոխադրումները Լաոս՝ մտավախություն ունենալով, որ հետագայում դա կարող է հասնել Կամբոջային, որի հետ Թաիլանդը շարունակում է փոխադարձ հարվածները, հայտնում է The Jakarta Post-ը։

«Մենք չենք ցանկանում, որ այս որոշումը ազդեցություն ունենա Լաոսի ժողովրդի կամ կառավարության վրա», – պարզաբանել է Թաիլանդի պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Սուրասանտ Կոնգսիրին։

Պարբերականը նշում է, որ Կամբոջան բենզինի, դիզելային և ավիացիոն վառելիքի զգալի մասը ստանում է ծովային ճանապարհով, իսկ հիմնական մատակարարը Սինգապուրն է։

Թաիլանդը հուլիսից դադարեցրել է նավթի մատակարարումները Կամբոջային։

Թաիլանդի ռազմածովային ուժերում նաև հայտնել են, որ ուսումնասիրում են Կամբոջային հարակից ջրերում թաիլանդական նավերի շարժը կրճատելու հնարավորությունը՝ հնարավոր սպառնալիքների պատճառով։ ՌԾՈւ ներկայացուցիչը հավելել է, որ նման որոշումն անկասկած կազդի նաև այլ երկրների հետ փոխադրումների վրա։

Դեկտեմբերի 7-ին Թաիլանդի և Կամբոջայի սահմանին կրկին զինված բախումներ են սկսվել։ Կողմերը միմյանց մեղադրել են հրադադարի խախտման մեջ։ Ավելի քան 500 հազար մարդ ստիպված է եղել լքել իրենց տները, իսկ ութ օր տևած բախումների ընթացքում զոհվել է առնվազն 38 մարդ։

Թաիլանդի պաշտպանության նախարարությունում նշել են, որ երկուշաբթի մարտերն ընթանում են երկու երկրների միջև ձգվող 817 կմ սահմանագծի ինը հատվածներում․ կողմերը կրակ են բացում չորս նահանգներում, այդ թվում՝ ծովափնյա գոտում։

Կամբոջայի իշխանությունները հայտարարել են, որ թաիլանդական զինվորականները օգտագործում են ԱԹՍ-ներ, ծանր հրետանի և F-16 կործանիչներ։

«Պետք է նշել, որ Թաիլանդի զինված ուժերի կողմից Կամբոջայի դեմ կիրառվող կործանիչների և կասետային ռումբերի քանակը զգալիորեն աճել է», – հայտարարել է Կամբոջայի պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Մալի Սոչեատան։

The Jakarta Post-ը հիշեցնում է, որ ռազմական ներուժի առումով Թաիլանդը գերազանցում է Կամբոջային, այդ թվում՝ ռազմածովային ուժերով, և ունի տարածաշրջանի ամենահզոր ռազմաօդային ուժերից մեկը, որի կազմում են 28 F-16 կործանիչ և 11 SAAB JAS 39 կործանիչ։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել էր, որ առավելագույն ջանքեր կգործադրի Թաիլանդի և Կամբոջայի միջև նոր զինված հակամարտությունը կարգավորելու համար։

15/12/2025
դրամ
Դոլար (USD)
381.7
-0.07
Եվրո (EUR)
448.19
+0.49
Ռուբլի (RUR)
4.8049
+0.0232
Լարի (GEL)
141.59
+0.05
53346
+1422
Արծաթ
791.66
+29.25