Բիզնես

USD BUY - 362.00+0.00 USD SELL - 364.00+0.00
EUR BUY - 410.00+0.00 EUR SELL - 416.00+0.00
OIL:  BRENT - 104.38-1.19 WTI - 92.44-0.70
COMEX:  GOLD - 4287.90+0.58 SILVER - 64.00+0.85
COMEX:  PLATINUM - 1800.80+2.77
LME:  ALUMINIUM - 3255.00-0.31 COPPER - 14618.00-0.88
LME:  NICKEL - 16481.00-0.91 TIN - 53898.00-0.58
LME:  LEAD - 1920.00-0.83 ZINC - 3901.50-0.22
FOREX:  USD/JPY - 157.19-0.77 EUR/GBP - 1.1388+0.18
FOREX:  EUR/USD - 1.1388+0.18 GBP/USD - 1.3251+0.33
STOCKS RUS:  RTSI - 849.31-1.01
STOCKS US: DOW JONES - 51828.62+0.93 NASDAQ - 27068.72+0.48
STOCKS US: S&P 500 - 7743.41+0.51
STOCKS JAPAN:  NIKKEI - 65877.62-0.73 TOPIX - 4112.00-0.40
STOCKS CHINA:  HANG SENG - 24642.51+0.54 SSEC - 3823.62-1.67
STOCKS EUR:  FTSE100 - 10695.25+0.14 CAC40 - 8077.80-0.04
STOCKS EUR:  DAX - 25408.64+0.56
28/09/2026  CBA:  USD - 363.34-0.18 GBP - 481.64+0.19
28/09/2026  CBA:  EURO - 413.19-1.15
28/09/2026  CBA:  GOLD - 49776-87 SILVER - 759.48+16.39
Nvidia-ն զբաղեցրել է առաջին տեղը ԱՄՆ ընկերությունների շարքում կառավարման որակի ցուցանիշով
15/12/2025 18:05
Կիսվել

Nvidia-ն զբաղեցրել է առաջին տեղը ԱՄՆ ընկերությունների շարքում կառավարման որակի ցուցանիշով

Գրաֆիկական չիպերի արտադրող Nvidia Corp.-ը զբաղեցրել է առաջին տեղը ԱՄՆ այն ընկերությունների վարկանիշում, որոնք ունեն կառավարման ամենաբարձր որակը։ Վարկանիշը կազմվել է Կլերմոնտի համալսարանի Դրակերի ինստիտուտի կողմից՝ The Wall Street Journal-ի համար։

Թոփ-5-ի մյուս հորիզոնականները զբաղեցրել են ՏՏ ոլորտի այլ հսկաներ․ անցյալ տարվա առաջատար Apple Inc.-ը իջել է երկրորդ հորիզոնական, Microsoft Corp.-ը պահպանել է երրորդ տեղը, Alphabet Inc.-ը ութերորդ տեղից բարձրացել է չորրորդ, իսկ Amazon.com Inc.-ը՝ 19-րդ տեղից հինգերորդ։

IDram

Դրակերի ինստիտուտի ավագ գիտաշխատող Դանիել Մարտինի խոսքով՝ տեխնոլոգիական ոլորտի խոշոր և ամենահաջողակ ընկերությունները մյուսներից ավելի լավ են կարողացել օգտվել նոր տեխնոլոգիաների առավելություններից և ներգրավել նոր աշխատակիցներ։

Այնուամենայնիվ, ոչ բոլոր ՏՏ ընկերություններն են բարելավել իրենց դիրքերը վարկանիշում։ Եթե մեկ տարի առաջ թոփ-20-ում դրանց թիվը 11 էր, ապա այժմ 8 է։ Մասնավորապես, Intel Corp.-ը չորրորդ տեղից իջել է 25-րդ, իսկ Adobe Inc.-ը՝ իններորդից 28-րդ։

Կառավարման որակի լավագույն տասնյակում ընդգրկված են նաև Mastercard Inc., Procter & Gamble Co., International Business Machines, Johnson & Johnson և Caterpillar ընկերությունները։

Վարկանիշը ներառում է ընդհանուր առմամբ 668 ընկերություն, որոնք գնահատվել են 34 հիմնական ցուցանիշների հիման վրա։

Տեխնոլոգիական հրապարակումներն իրականացվում են Իդրամի աջակցությամբ։

28/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.34
-0.18
Եվրո (EUR)
413.19
-1.15
Ռուբլի (RUR)
4.3043
-0.0084
Լարի (GEL)
139.53
-0.02
49776
-87
Արծաթ
759.48
+16.39