Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 362.00+0.00
EUR BUY - 402.00+1.00 EUR SELL - 409.00+1.00
OIL:  BRENT - 110.68+0.05 WTI - 98.53-0.92
COMEX:  GOLD - 4130.50+0.20 SILVER - 56.25-2.53
COMEX:  PLATINUM - 1596.80-2.87
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 157.63-0.35 EUR/GBP - 1.1248+0.21
FOREX:  EUR/USD - 1.1248+0.21 GBP/USD - 1.3403+0.23
STOCKS RUS:  RTSI - 937.15-0.42
STOCKS US: DOW JONES - 52856.09+0.69 NASDAQ - 26702.86+1.05
STOCKS US: S&P 500 - 7757.17+0.58
STOCKS JAPAN:  NIKKEI - 62907.84-2.65 TOPIX - 3997.50-1.14
STOCKS CHINA:  HANG SENG - 22934.68-3.03 SSEC - 3658.03-1.48
STOCKS EUR:  FTSE100 - 10752.88+0.19 CAC40 - 7921.68+1.06
STOCKS EUR:  DAX - 25645.04+1.35
22/10/2026  CBA:  USD - 361.33-0.07 GBP - 483.35-0.6
22/10/2026  CBA:  EURO - 405.23-0.69
22/10/2026  CBA:  GOLD - 47948+24 SILVER - 668.5+5.04
Evocabank-ը հուշագիր է ստորագրել CCI France Armenia-ի հետ
15/12/2025 18:22
Կիսվել

Evocabank-ը հուշագիր է ստորագրել CCI France Armenia-ի հետ

Համագործակցությունը կխթանի Հայաստանում ֆրանսիական բիզնեսների զարգացումը՝ ապահովելով նոր ֆինանսական հնարավորություններ։

Evocabank-ը համագործակցության հուշագիր է ստորագրել Հայաստանում Ֆրանսիայի Առևտրաարդյունաբերական պալատի (CCI France Armenia) հետ՝ Հայաստանում ֆրանսիական տնտեսական գործունեության զարգացումը խթանելու և 2 երկրների միջև հարաբերություններն ավելի ամրապնդելու նպատակով։

Համագործակցության արդյունքում Evocabank-ը կտրամադրի արտոնյալ բանկային ծառայություններ այն ֆրանսիական ընկերություններին, որոնք գործում են կամ նախատեսում են գործունեություն ծավալել Հայաստանում։

Պալատն իր հերթին կնպաստի Evocabank-ի և ֆրանսիական ընկերությունների միջև գործարար կապերի ձևավորմանը, ինչպես նաև Բանկի ծառայությունների ներկայացմանը Հայաստանից դուրս։

Evocabank-ի Վարչության նախագահ Կարեն Եղիազարյանը նշեց. «Հայաստանում Ֆրանսիայի Առևտրաարդյունաբերական պալատի հետ մեր համագործակցությունը ևս մեկ ռազմավարական քայլ է գործընկերային կապերի ընդլայնման, միջազգային համագործակցության և Հայաստանի տնտեսության զարգացման ուղղությամբ: Մենք վստահ ենք, որ այս համագործակցությունը կհանգեցնի նոր հաջող նախագծերի իրականացմանը՝ էլ ավելի ամրապնդելով Evocabank-ի դերը հայկական և ֆրանսիական բիզնեսների աջակցության գործում: Կցանկանայի իմ երախտագիտությունը հայտնել Հայաստանում Ֆրանսիայի Առևտրաարդյունաբերական պալատի թիմին նրանց վստահության համար և համոզված եմ, որ մեր գործընկերությունը երկարաժամկետ և արդյունավետ կլինի»:

CCI France Armenia-ի նախագահ Տիգրան Առաքելյանը նշեց. «Evocabank-ը դարձել է հայաստանյան շուկայի առաջատար բանկային խաղացողներից մեկը: Մենք ընդլայնելու ենք  համագործակցությունը Բանկի հետ՝ այն էլ ավելի ինտեգրելով ֆրանսիական կորպորատիվ միջավայրում: Համոզված եմ, որ ֆրանսիական ընկերությունների դուստր ձեռնարկությունները և ֆրանսիական բրենդների պաշտոնական ներկայացուցիչները կշահեն այս համագործակցությունից, որը կընդլայնի Ֆրանսիայի տնտեսական ներկայությունը և ֆրանսիական ապրանքների շրջանակը հայաստանյան շուկայում: Evocabank-ը Ֆրանսիա Հայաստան Առևտրաարդյունաբերական պալատի նոր կարևոր գործընկերներից մեկն է, և այն կնպաստի ֆրանս-հայկական առևտրային հարաբերությունների զարգացմանը: Ես իմ երախտագիտությունն եմ հայտնում Evocabank-ի Վարչության նախագահ Կարեն Եղիազարյանին՝ այս ուղղությամբ նրա ներդրած զգալի ջանքերի համար»:

Այս հուշագիրը ստորագրվել է Ժան Մազեջյանի (Amundi-ACBA, տնօրեն), Արամ Խաչատրյանի (Galaxy Group-ի համահիմնադիր), Կարեն Շախմուրադյանի (Renault Armenia-ի համասեփականատեր) և Վաչե Արսենի (Yerevan City-ի գործադիր տնօրեն) ներկայությամբ:

22/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.33
-0.07
Եվրո (EUR)
405.23
-0.69
Ռուբլի (RUR)
4.4536
+0.0415
Լարի (GEL)
139.14
-0.05
47948
+24
Արծաթ
668.5
+5.04