Տնտեսական

USD BUY - 361.00-1.00 USD SELL - 363.50+0.00
EUR BUY - 408.00+0.00 EUR SELL - 410.00-3.00
OIL:  BRENT - 102.05+5.35 WTI - 92.50+3.79
COMEX:  GOLD - 4146.30-0.06 SILVER - 60.73+1.05
COMEX:  PLATINUM - 1746.30+0.78
LME:  ALUMINIUM - 3214.00-1.26 COPPER - 14438.50-1.23
LME:  NICKEL - 15958.00-3.17 TIN - 54198.00+0.56
LME:  LEAD - 1898.00-1.15 ZINC - 3870.00-0.81
FOREX:  USD/JPY - 157.92-0.15 EUR/GBP - 1.125-0.63
FOREX:  EUR/USD - 1.125-0.63 GBP/USD - 1.3205-0.34
STOCKS RUS:  RTSI - 863.54+1.01
STOCKS US: DOW JONES - 50926.56+0.04 NASDAQ - 26871.60+0.04
STOCKS US: S&P 500 - 7666.45+0.19
STOCKS JAPAN:  NIKKEI - 68309.46-0.94 TOPIX - 4091.00-0.99
STOCKS CHINA:  HANG SENG - 23972.29-2.60 SSEC - 3842.19+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10428.27-1.68 CAC40 - 7835.31-1.62
STOCKS EUR:  DAX - 24939.35-1.03
02/10/2026  CBA:  USD - 362.55-0.27 GBP - 478.82-0.94
02/10/2026  CBA:  EURO - 407.29-2.41
02/10/2026  CBA:  GOLD - 48393-323 SILVER - 710.1+1.69
G20-ի յոթ երկրներում ՀՆԱ-ի աճը երրորդ եռամսյակում արագացել է
15/12/2025 18:38
Կիսվել

G20-ի յոթ երկրներում ՀՆԱ-ի աճը երրորդ եռամսյակում արագացել է

Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության նախնական զեկույցի համաձայն՝ G20-ի 16 երկրներից, որոնց վերաբերյալ տվյալներ առկա էին, յոթում տնտեսական աճը երրորդ եռամսյակում արագացել է։

Եվս յոթ երկրներում աճը դանդաղել է երկրորդ եռամսյակի համեմատ, իսկ երկուսում արձանագրվել է ռեցեսիա։

ՏՀԶԿ-ն չի ներկայացրել G20-ի ընդհանուր ցուցանիշը անցած եռամսյակի համար՝ ԱՄՆ-ի տվյալների բացակայության պատճառով, որոնք չեն հրապարակվել դաշնային կառավարության երկարատև աշխատանքի դադարեցման հետևանքով։ ԱՄՆ-ին բաժին է ընկնում G20-ի ՀՆԱ-ի 19.3%-ը և ՏՀԶԿ անդամ երկրների ՀՆԱ-ի 34.1%-ը։ Ամերիկյան տնտեսության աճի տվյալները երրորդ եռամսյակի համար կհրապարակվեն դեկտեմբերի 23-ին։

Առանց ԱՄՆ-ի հաշվառման՝ G20-ի տնտեսության աճը երրորդ եռամսյակում քառորդային արտահայտմամբ արագացել է՝ հասնելով 0.8%-ի՝ ապրիլ-հունիս ամիսների 0.7%-ի դիմաց։

Հուլիս-սեպտեմբերին Կանադայի ՀՆԱ-ն աճել է 0.6%-ով՝ նախորդ եռամսյակի 0.5%-անոց անկումից հետո, Իտալիայում աճը կազմել է 0.1% (նախորդ եռամսյակում՝ նույն չափի անկում), իսկ Գերմանիայում ցուցանիշը չի փոխվել (երկրորդ եռամսյակում գերմանական տնտեսությունը կրճատվել էր 0.2%-ով)։

Հարավային Կորեայի տնտեսության աճի տեմպը բարձրացել է մինչև 1.3%՝ 0.7%-ից, Ֆրանսիայինը՝ մինչև 0.5%՝ 0.3%-ից, Հնդկաստանինը՝ մինչև 2%՝ 1.8%-ից, Չինաստանինը՝ մինչև 1.1%՝ 1%-ից։

Միևնույն ժամանակ, Ճապոնիայի տնտեսությունը երրորդ եռամսյակում կրճատվել է 0.6%-ով, իսկ Մեքսիկայինը՝ 0.3%-ով։

Սաուդյան Արաբիայում աճը դանդաղել է մինչև 1.4%՝ 1.9%-ից, Թուրքիայում՝ մինչև 1.1%՝ 1.6%-ից, Հարավաֆրիկյան հանրապետությունում՝ մինչև 0.5%՝ 0.9%-ից, Ավստրալիայում՝ մինչև 0.4%՝ 0.7%-ից։

Տարեկան արտահայտմամբ G20-ի տնտեսության աճը՝ առանց ԱՄՆ-ի հաշվառման, կազմել է 3.1%։ Ամենաբարձր տեմպերը գրանցվել են Հնդկաստանում (8%), մինչդեռ Մեքսիկայում տնտեսությունը կրճատվել է 0.2%-ով։

02/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.55
-0.27
Եվրո (EUR)
407.29
-2.41
Ռուբլի (RUR)
4.3363
-0.012
Լարի (GEL)
139.25
-0.11
48393
-323
Արծաթ
710.1
+1.69