Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.00
EUR BUY - 401.00+0.00 EUR SELL - 407.00+1.00
OIL:  BRENT - 117.38+3.22 WTI - 103.27+3.18
COMEX:  GOLD - 3991.10-1.28 SILVER - 53.71-1.92
COMEX:  PLATINUM - 1562.40-0.47
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 156.82-0.05 EUR/GBP - 1.1202-0.11
FOREX:  EUR/USD - 1.1202-0.11 GBP/USD - 1.3372-0.17
STOCKS RUS:  RTSI - 965.88+2.05
STOCKS US: DOW JONES - 52215.16-1.23 NASDAQ - 25955.34-0.21
STOCKS US: S&P 500 - 7623.68-0.52
STOCKS JAPAN:  NIKKEI - 62189.65-0.80 TOPIX - 3972.98+0.18
STOCKS CHINA:  HANG SENG - 23211.81+0.51 SSEC - 3697.52+0.19
STOCKS EUR:  FTSE100 - 10690.36-0.32 CAC40 - 7782.82-0.36
STOCKS EUR:  DAX - 25181.65-0.75
26/10/2026  CBA:  USD - 360.88-0.26 GBP - 481.77-1.22
26/10/2026  CBA:  EURO - 404.11-0.22
26/10/2026  CBA:  GOLD - 46565-439 SILVER - 625.38-22.92
Մեկնարկել է Big Christmas Market with Coca-Cola-ն՝ նվերներով, զեղչերով ու անակնկալներով
17/12/2025 21:33
Կիսվել

Մեկնարկել է Big Christmas Market with Coca-Cola-ն՝ նվերներով, զեղչերով ու անակնկալներով

Տոներն են մոտենում… և մեկ այցելությամբ ու մեկ տեղից, այն էլ հատուկ զեղչերով կարող եք ձեռք բերել նվերներ սիրելիների ու ամեն ինչ տոնական սեղանի համար։

Big Christmas Market with Coca-Cola -ն այս տարի Մերիդիան էքսպո կենտրոնում է մեկտեղել  250-ից ավել ընկերությունների, որոնց մեծ մասը հայկական արտադրության ապրանքներ կամ ծառայություններ է առաջարկում: Ամենամյա բնույթ կրող ամենաջերմ ու տոնական ցուցահանդեսի կազմակերպիչը Big Projects-ն է, համակազմակերպիչը՝ Կոկա-Կոլա Հելլենիկ Բոթլինգ Քամփնի Արմենիան, որտեղ համոզված են՝ աշխարհին շատ սանտաներ են պետք:

Տոնական տրամադրությունը Կոկա-Կոլայից, իսկ հարմարավետ վճարային տարբերակները Idram-ից և IDBank-ից, որոնք ցուցահանդեսին միացել են որպես հովանավոր ու հանդես են գալիս հատուկ առաջարկներով, որոնք կգործեն ցուցահանդես-տոնավաճառի շրջանակում՝ դեկտեմբերի 17-21-ը ներառյալ:

Մատչելի գնումներ, շատ նվերներ, անակնկալներ, հյուրասիրություն, տոնական տրամադրություն և իհարկե, Ձմեռ պապ: Այնպես որ մինչև դեկտեմբերի 21-ը ներառյալ անպայման միացեք ամենամեծ ու ամենատոնական ցուցահանեսին Մերիդիան էքսպո կենտրոնում:

Ի դեպ, նախորդ տարի Big Christmas Market with Coca-Cola-ն ընդունել է ավելի քան 40․000 այցելու, մարդիկ գալիս են ոչ միայն գնումներ անելու, այլ ամանորյա շունչը զգալու և լավ ժամանակ անցկացնելու։ Այցելում են ընտանիքներով, երեխաներով, ընկերներով՝ տոնական երաժշտության, լույսերի ու հարմարավետ միջավայրի շնորհիվ բոլորը զգալու են Ամանորի իրական շունչը։

Այնպես որ, միացեք տարվա ամենասպասված ցուցահանդես-տոնավաճառին. մուտքն անվճար է և ազատ բոլորի համար:

Գործելու են նաև անվճար փոխադրամիջոցներ` Հանրապետության հրապարակից դեպի Մերիդիան և հակառակ ուղղություններով։

26/10/2026
դրամ
Դոլար (USD)
360.88
-0.26
Եվրո (EUR)
404.11
-0.22
Ռուբլի (RUR)
4.4762
-0.0106
Լարի (GEL)
139.06
-0.05
46565
-439
Արծաթ
625.38
-22.92