Բիզնես

USD BUY - 360.50-0.50 USD SELL - 362.50-0.50
EUR BUY - 408.00+0.00 EUR SELL - 409.00+0.00
OIL:  BRENT - 100.70-1.86 WTI - 89.75-1.49
COMEX:  GOLD - 4128.40-0.13 SILVER - 60.87+1.48
COMEX:  PLATINUM - 1718.90+1.11
LME:  ALUMINIUM - 3100.50-3.53 COPPER - 14258.50-1.25
LME:  NICKEL - 15626.00-2.08 TIN - 54013.00-0.34
LME:  LEAD - 1851.50-2.45 ZINC - 3710.50-4.12
FOREX:  USD/JPY - 157.96+0.08 EUR/GBP - 1.1218-0.28
FOREX:  EUR/USD - 1.1218-0.28 GBP/USD - 1.3217-0.18
STOCKS RUS:  RTSI - 862.45+0.26
STOCKS US: DOW JONES - 51267.90+0.18 NASDAQ - 27477.31+1.05
STOCKS US: S&P 500 - 7773.95+0.66
STOCKS JAPAN:  NIKKEI - 70683.98+1.05 TOPIX - 4183.56+0.92
STOCKS CHINA:  HANG SENG - 24280.56+1.00 SSEC - 3842.19+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10497.94+0.34 CAC40 - 7834.10-0.80
STOCKS EUR:  DAX - 25254.21+0.09
06/10/2026  CBA:  USD - 362.14+0.33 GBP - 479.69+1.27
06/10/2026  CBA:  EURO - 407.19+1.89
06/10/2026  CBA:  GOLD - 48222-519 SILVER - 719.72+9.73
Warner Bros.-ը խորհուրդ է տվել բաժնետերերին մերժել Paramount-ի առաջարկը
18/12/2025 13:42
Կիսվել

Warner Bros.-ը խորհուրդ է տվել բաժնետերերին մերժել Paramount-ի առաջարկը

Ամերիկյան Warner Bros. Discovery ընկերության տնօրենների խորհուրդը միաձայն խորհուրդ է տվել բաժնետերերին մերժել ավելի քան 108 մլրդ դոլարի չափով ընկերության վաճառքի առաջարկը, որը ներկայացվել էր Paramount Skydance-ի կողմից: Այս մասին հայտնել է WBD-ն։

«Բաժնետոմսերի ձեռքբերման առաջարկը, որը ներկայացվել է Paramount Skydance ընկերության կողմից դեկտեմբերի 8-ին, չի համապատասխանում WBD-ի և նրա բաժնետերերի շահերին և չի բավարարում «գերազանցող առաջարկի» չափանիշներին՝ համաձայն WBD-ի և Netflix-ի միջև դեկտեմբերի 5-ին հայտարարված միաձուլման համաձայնագրի պայմանների», – նշվում է մամուլի հաղորդագրությունում։

Paramount-ը WBD-ի բաժնետերերին ուղղակիորեն ներկայացրել է գնման առաջարկը այն բանից հետո, երբ Netflix Inc.-ը համաձայնության էր եկել WBD-ի մի շարք ակտիվների ձեռքբերման շուրջ՝ 82.7 մլրդ դոլարի գործարքի շրջանակում՝ պարտքը ներառյալ։ Paramount-ը հայտարարել էր, որ իր առաջարկը մրցակցի հայտից գերազանցում է 18 մլրդ դոլարով և որ պատրաստ է գործարքն ամբողջությամբ իրականացնել կանխիկ միջոցներով, մինչդեռ Netflix-ը առաջարկում է վճարման մասնակի իրականացում սեփական բաժնետոմսերով։

«Paramount-ի կողմից վերջերս ներկայացված բաժնետոմսերի ձեռքբերման առաջարկի մանրակրկիտ գնահատումից հետո տնօրենների խորհուրդը եկել է այն եզրակացության, որ դրա արժեքը բավարար չէ, իսկ մեր բաժնետերերի վրա դրվում են էական ռիսկեր և ծախսեր», – ասվում է WBD-ի հաղորդագրությունում։

Ընկերության ղեկավարությունը կարծում է, որ Netflix-ի հետ միաձուլումը բաժնետերերի համար ներկայացնում է ավելի բարձր արժեք, և անհամբեր սպասում են միավորման համոզիչ առավելությունների իրագործմանը:

06/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.14
+0.33
Եվրո (EUR)
407.19
+1.89
Ռուբլի (RUR)
4.241
-0.0261
Լարի (GEL)
139.23
+0.15
48222
-519
Արծաթ
719.72
+9.73