Տնտեսական

USD BUY - 381.00-0.50 USD SELL - 383.00+0.00
EUR BUY - 444.00-1.50 EUR SELL - 448.50-0.50
OIL:  BRENT - 60.05+0.72 WTI - 56.38+0.75
COMEX:  GOLD - 4347.50+0.63 SILVER - 66.24+5.65
COMEX:  PLATINUM - 1986.20+3.81
LME:  ALUMINIUM - 2905.50+1.01 COPPER - 11737.00+1.25
LME:  NICKEL - 14392.00+0.90 TIN - 42275.00+3.05
LME:  LEAD - 1960.00+0.93 ZINC - 3073.50+1.05
FOREX:  USD/JPY - 155.74+0.55 EUR/GBP - 1.1739+0.03
FOREX:  EUR/USD - 1.1739+0.03 GBP/USD - 1.3364-0.31
STOCKS RUS:  RTSI - 1081.57-1.70
STOCKS US: DOW JONES - 47885.97-0.47 NASDAQ - 22693.32-1.81
STOCKS US: S&P 500 - 6721.43-1.16
STOCKS JAPAN:  NIKKEI - 49001.50-1.03 TOPIX - 3356.89-0.37
STOCKS CHINA:  HANG SENG - 25498.13+0.12 SSEC - 3876.37+0.16
STOCKS EUR:  FTSE100 - 9774.32+0.92 CAC40 - 8086.05-0.25
STOCKS EUR:  DAX - 23960.59-0.48
18/12/2025  CBA:  USD - 381.5-0.07 GBP - 509.42+0.6
18/12/2025  CBA:  EURO - 447.27-0.16
18/12/2025  CBA:  GOLD - 53258+210 SILVER - 808.85+36.23
ԱՄՆ-ում նավթի պաշարները նվազել են 1.27 մլն բարելով
18/12/2025 15:00
Կիսվել

ԱՄՆ-ում նավթի պաշարները նվազել են 1.27 մլն բարելով

ԱՄՆ-ում նավթի առևտրային պաշարներն անցած շաբաթ կրճատվել են 1.27 մլն բարելով՝ հասնելով 424.4 մլն բարելի։ Այս մասին նշվում է երկրի էներգետիկայի նախարարության շաբաթական զեկույցում։

Trading Economics-ի տվյալներով՝ վերլուծաբանները միջինում կանխատեսում էին պաշարների նվազում 1.1 մլն բարելով։

Միևնույն ժամանակ, դեկտեմբերի 12-ին ավարտված շաբաթվա ընթացքում բենզինի ապրանքային պաշարներն աճել են 4.81 մլն բարելով, իսկ դիստիլյատների պաշարները՝ 1.71 մլն բարելով։

Փորձագետները սպասում էին բենզինի պաշարների աճ 2.1 մլն բարելով, իսկ դիստիլյատներինը՝ 1.2 մլն բարելով։

Քուշինգի տերմինալում, որտեղ պահվում է Նյու Յորքի ապրանքային բորսայում վաճառվող նավթը, պաշարները նվազել են 742 հազար բարելով։

18/12/2025
դրամ
Դոլար (USD)
381.5
-0.07
Եվրո (EUR)
447.27
-0.16
Ռուբլի (RUR)
4.7664
+0.0199
Լարի (GEL)
141.62
+0.01
53258
+210
Արծաթ
808.85
+36.23