ՀՀ ԿԲ. Փոխարժեքներ և թանկարժեք մետաղների գներ 09/10/13
ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր` հոկտեմբերի 9-ին, ՀՀ Կենտրոնական բանկի կողմից սահմանված փոխարժեքների համաձայն ԱՄՆ դոլարի փոխարժեքն աճել է 0.45 դրամով և կազմել 406.20 դրամ: Եվրոյի փոխարժեքը նվազել է 0.85 դրամով և կազմել 549.75 դրամ: Ռուսական ռուբլու փոխարժեքը նվազել է 0.01 դրամով և կազմել 12.56 դրամ: Բրիտանական ֆունտի փոխարժեքը նվազել է 2.61 դրամով և կազմել 649.07 դրամ:
Միևնույն ժամանակ, թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները.
Ոսկու գինն աճել է 97.51 դրամով և կազմել 17362.78 դրամ: Արծաթի գինն աճել է 7.24 դրամով և կազմել 291.23 դրամ: Պլատինի գինն աճել է 294.30 դրամով և կազմել 18374.90 դրամ: