Կոնվերս Բանկի և Visa-ի արշավի հաղթողներին են հանձնվել մրցանակները
Կոնվերս Բանկն ամփոփել է Visa միջազգային վճարահաշվարկային համակարգի հետ իրականացված արշավի արդյունքները։ Դեկտեմբերի 9-ին հանձվել են գլխավոր նվերները՝ MacBook Air, iPhone 16, Sony PlayStation և աշխարհի ցանկացած կետում երկու հոգով հանգստի վաուչեր։ Մինչ այդ, արշավի շրջանակում C360 Neo, Ultra, Elite կամ Nektar փաթեթներից որևէ մեկն ակտիվացրած 1500 նոր հաճախորդ ստացել են իրենց խրախուսական նվերը՝ կինոյի երկու տոմս։
Գլխավոր մրցանակակիր Տիգրան Մարգարյանը նշում է, որ Կոնվերս Բանկից զանգն անակնկալ էր իր համար:
«Անկեղծ ասած, նույնիսկ չեմ իմացել, որ մասնակցում եմ արշավին․ պարզապես գնումներիս համար վճարել եմ իմ Visa քարտով։ Շատ ուրախ եմ և շնորհակալ մրցանակի համար։ Հանգիստ չեմ պլանավորել, բայց ամենայն հավանականությամբ գլխավոր մրցանակը կօգտագործեմ իմ երազանքն իրականացնելու՝ Ասիա այցելելու համար»,– ասել է նա։
Մրցանակակիրներից մեկ ուրիշը հավելել է. «Շատ հաճելի է, երբ շահում ես՝ առանց որևէ լրացուցիչ քայլի․ պարզապես Visa քարտով կատարում ես առօրյա գնումներն ու գործարքները»։
Կոնվերս Բանկի մանրածախ բիզնեսի սեգմենտների և պրոդուկտների զարգացման վարչության պետ Անի Սիմոնյանի խոսքով՝ սա Բանկի հերթական խրախուսման արշավն է իր հաճախորդների համար։ Արշավն անցկացվել է սեպտեմբերի 9-ից մինչև հոկտեմբերի 31-ը․ մասնակցել են C360 Neo, Ultra, Elite կամ Nektar փաթեթներ ակտիվացրած և դրանց ներքո թողարկված Visa քարտով առնվազն 100,000 ՀՀ դրամի կամ համարժեք արտարժույթի անկանխիկ գնումներ կատարած անձինք։
«Կոնվերս Բանկը մշտապես իր հաճախորդների կողքին է կյանքի բոլոր փուլերում ու աջակցում է նրանց երազանքների իրականացմանը։ Այս նպատակով ներդրել ենք համապարփակ բանկինգի գաղափարը C360 փաթեթներում, որոնք զգալիորեն հարմարավետ են դարձնում ոչ միայն հաճախորդների ֆինանսական կյանքը, այլև ճանապարհորդությունները։ Այս ամենը հնարավոր է դառնում, այդ թվում՝ Visa -ի հետ երկարամյա համագործակցության շնորհիվ՝ էապես ընդլայնելով մեր հնարավորությունները»,–նշել է նա։
«Շատ ուրախ եմ Կոնվերս Բանկի հետ իրականացված «Ձեր ճամփորդությունը՝ Ձեր կանոններով» արշավի հաջող ավարտի համար։ Visa-ի հանձնառությունը՝ սպառողներին լիազորելու, թվային վճարումները զարգացնելու և Հայաստանում լիովին թվային տնտեսության զարգացմանը նպաստելու հարցում, մնում է անսասան։ Այս նախաձեռնությունը ցույց է տալիս մեր նվիրվածությունը՝ թվային վճարումների ներդրմանը նպաստող խթաններ ստեղծելու նկատմամբ։ Կոնվերս Բանկի հետ միասին մենք շուկայում նոր չափանիշներ ենք սահմանում՝ հաճախորդների հավատարմությունը խրախուսող և Visa-ով վճարելու իրական առավելությունները ցուցադրող արշավների միջոցով»,- հավելել է Կովկասում և Մոլդովայում Visa-ի տարածաշրջանային մենեջեր Դիանա Կիգուրաձեն։
Բանկում վստահեցրել են, որ նման խրախուսական արշավները շարունակական են լինելու:
Կոնվերս Բանկը վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից:
