
Կքննարկվեն հեռահաղորդակցության կարգավորման ոլորտի արդի խնդիրները
Հոկտեմբերի 17-ին և 18-ին Երևանում կկայանա Եվրամիության Արևելյան Գործընկերության էլեկտրոնային հաղորդակցության կարգավորող մարմինների աշխատանքային խմբի լիագումար նիստ:
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, որպես ԵՄ Արևելյան Գործընկերության էլեկտրոնային հաղորդակցության կարգավորող մարմինների աշխատանքային խմբի լիիրավ անդամ, նիստին մասնակցելու համար հրավիրել է շուրջ 20 երկրի կարգավորող մարմինների պատվիրակների:
Միջոցառման ընթացքում քննարկվելու են հեռահաղորդակցության կարգավորման ոլորտի արդի խնդիրները, ինչպես նաև՝ կարգավորող մարմինների միջև արդյունավետ համագործակցության ընդլայնմանն ուղղված հարցեր: