ԵԱՏՄ երկրների ՀՆԱ-ն 2025 թվականին կաճի 2%-ով
Ակնկալվում է, որ ԵԱՏՄ երկրների ՀՆԱ ընդհանուր աճը 2025 թվականին կկազմի 2%։ Այդ մասին կիրակի օրը հայտարարել է Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը։
Նրա խոսքով՝ առաջիկա երկու տարիներին ՀՆԱ-ի աճը կստանա կայուն բնույթ։ Տոկաևն այս մասին նշել է Սանկտ Պետերբուրգում կայացած Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում։
Տոկաևի խոսքով՝ Եվրասիական տնտեսական միության գործունեության ընթացքում միավորման շրջանակում կուտակված փոխադարձ ուղիղ ներդրումների ընդհանուր ծավալը գերազանցել է 20 մլրդ դոլարը։
«Մենք պետք է շարունակաբար և հետևողականորեն ամրապնդենք Եվրասիական տնտեսական միության տնտեսական ներուժը», – ամփոփել է Ղազախստանի նախագահը։
