Բիզնես

USD BUY - 360.50-0.50 USD SELL - 362.50-0.50
EUR BUY - 408.00+0.00 EUR SELL - 409.00+0.00
OIL:  BRENT - 101.59+0.88 WTI - 90.21+0.51
COMEX:  GOLD - 4140.10+0.28 SILVER - 60.88+0.02
COMEX:  PLATINUM - 1706.20-0.74
LME:  ALUMINIUM - 3100.50-3.53 COPPER - 14258.50-1.25
LME:  NICKEL - 15626.00-2.08 TIN - 54013.00-0.34
LME:  LEAD - 1851.50-2.45 ZINC - 3710.50-4.12
FOREX:  USD/JPY - 158.35+0.25 EUR/GBP - 1.1238+0.18
FOREX:  EUR/USD - 1.1238+0.18 GBP/USD - 1.3251+0.26
STOCKS RUS:  RTSI - 858.70-0.43
STOCKS US: DOW JONES - 51521.28+0.49 NASDAQ - 27599.89+0.45
STOCKS US: S&P 500 - 7818.93+0.58
STOCKS JAPAN:  NIKKEI - 70683.98+1.05 TOPIX - 4183.56+0.92
STOCKS CHINA:  HANG SENG - 24280.56+1.00 SSEC - 3842.19+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10541.69+0.42 CAC40 - 7865.07+0.40
STOCKS EUR:  DAX - 25449.19+0.77
06/10/2026  CBA:  USD - 362.14+0.33 GBP - 479.69+1.27
06/10/2026  CBA:  EURO - 407.19+1.89
06/10/2026  CBA:  GOLD - 48222-519 SILVER - 719.72+9.73
Ավարտական հավաստագրեր են ստացել «Viva University» ծրագրի 5-րդ հոսքի շրջանավարտները
23/12/2025 17:46
Կիսվել

Ավարտական հավաստագրեր են ստացել «Viva University» ծրագրի 5-րդ հոսքի շրջանավարտները

 Ծրագիրն ինքնաբացահայտման և զարգացման հնարավորություն է տալիս բուհական կրթությունից աշխատաշուկա ճանապարհն անցնող ուսանողներին: Տեսական գիտելիքներն իրական միջավայրում գործնական հմտությունների և կարողության վերածելը մասնագիտացման ամենաարդյունավետ ճանապարհն է: Տասը տարվա ընթացքում, Viva-ն նման հնարավորություն է ընձեռել շուրջ 350 ուսանողի: Լավագույն արդյունք ապահովածներից 85 շրջանավարտի համար, Viva-ն դարձել է նաև մասնագիտական աճի հնարավորություն ընձեռող գործատու: 

Վաճառքի և բաժանորդների սպասարկման ոլորտներում ներգրավված 5-րդ հոսքի հերթական խմբի ուսանողներն ավարտել են երկամսյա ծրագիրն ու ստացել ավարտական հավաստագրեր: Դրանք շրջանավարտներին հանձնելով՝ ընկերության գլխավոր տնօրենը ծրագիրը գնահատել է որպես երկկողմ արդյունավետություն ապահովող կարևոր հարթակ:

«Արդեն տասը տարի, այս կրթական մոդելի միջոցով, մեզ հաջողվել է կարևոր ձեռքբերում արձանագրել աշխատաշուկայում: Այստեղ պատրաստվում են պահանջված կադրեր, ինչը կարևոր է ցանկացած գործատուի համար, իսկ ուսանողներն ունենում են ուսումից աշխատանքի անցնելու իրական հնարավորություն: Այս հավաստագրերը փորձառության փաստ են և կարող են առավելություն լինել՝ աշխատաշուկա մտնելու համար: Մենք երկարաժամկետ արդյունք ստանալու կողմնակից ենք, որը հստակորեն արտացոլված է ծրագրում»,-ասել է Viva-ի գլխավոր տնօրեն Արմեն Ավետիսյանը:

Ծրագրի հինգերորդ հոսքի հերթական խմբի շրջանավարտները, երկու ամսվա ընթացքում Viva-ի սպասարկման տարբեր կենտրոններում, բացահայտել են գործընկերային հաղորդակցման նրբությունները, ծանոթացել միջֆունկցիոնալ գործակցության սկզբունքներին ու բացահայտել թիմային աշխատանքի կարևորությունը: Ծրագրի շրջանավարտները համոզվել են, որ փորձառու մասնագետի աջակցությունը կարևոր է: Հաճախորդին լսելու, նրա կարիքները բացահայտելու, խորհրդատվության և խնդրին արագ ու համարժեք արձագանքելու կարողություններն արժեքավոր են՝ բաժանորդի գոհունակությունն ապահովելու համար: Տեխնոլոգիական առաջատարության հետ մեկտեղ՝ ընկերությունը պետք է լինի նաև հաճախորդամետ:

Տարիների հետ փոխվում են թե´ բիզնես-կառավարումը, մոտեցումներն ու տեխնոլոգիաները, թե´ հաճախորդի պահանջները: Կարևորելով այդ զարգացումները՝ Viva-ն «հաճախորդ-սպասարկում» օղակում առկա գոհունակությունը պահպանելու և այն զարգացնելու լուրջ ջանքեր է գործադրում: Բիզնես գործընթացներին՝ ապրանքներ և ծառայություններ առաջարկելուն զուգահեռ, հեռահաղորդակցության շուկայում առաջատարի դիրք զբաղեցնող ընկերությունը պատասխանատու մոտեցում է դրսևորում երկրի և հասարակության նկատմամբ:

06/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.14
+0.33
Եվրո (EUR)
407.19
+1.89
Ռուբլի (RUR)
4.241
-0.0261
Լարի (GEL)
139.23
+0.15
48222
-519
Արծաթ
719.72
+9.73