Տնտեսական

USD BUY - 375.50+0.00 USD SELL - 378.50+0.00
EUR BUY - 433.00+3.00 EUR SELL - 437.00+1.00
OIL:  BRENT - 107.12-4.36 WTI - 94.16-3.22
COMEX:  GOLD - 4600.70-5.91 SILVER - 70.90-6.85
COMEX:  PLATINUM - 2012.80-0.43
LME:  ALUMINIUM - 3252.00-4.34 COPPER - 12146.50-4.92
LME:  NICKEL - 16984.00-1.23 TIN - 43540.00-6.82
LME:  LEAD - 1887.50-2.18 ZINC - 3071.50-4.83
FOREX:  USD/JPY - 158.29-0.88 EUR/GBP - 1.1557+0.71
FOREX:  EUR/USD - 1.1557+0.71 GBP/USD - 1.3405+0.91
STOCKS RUS:  RTSI - 1088.29-0.83
STOCKS US: DOW JONES - 46021.43-0.44 NASDAQ - 22090.69-0.28
STOCKS US: S&P 500 - 6606.49-0.27
STOCKS JAPAN:  NIKKEI - 53372.53+0.00 TOPIX - 3609.40+0.00
STOCKS CHINA:  HANG SENG - 25277.32-0.88 SSEC - 3957.05-1.24
STOCKS EUR:  FTSE100 - 10063.50-2.35 CAC40 - 7807.87-2.03
STOCKS EUR:  DAX - 22839.56-2.82
20/03/2026  CBA:  USD - 377.5+0 GBP - 504.94+3.62
20/03/2026  CBA:  EURO - 436.31+3.17
20/03/2026  CBA:  GOLD - 55834-3272 SILVER - 845.94-108.02
Վրաստանում գինու սպառումը տասը տարվա ընթացքում նվազել է ավելի քան 60%-ով
26/12/2025 15:34
Կիսվել

Վրաստանում գինու սպառումը տասը տարվա ընթացքում նվազել է ավելի քան 60%-ով

Վրաստանում գինու սպառումը վերջին տասը տարիների ընթացքում նվազել է ավելի քան 60%-ով՝ 2016 թվականին գրեթե 79 մլն լիտրից հասնելով 2024 թվականին քիչ ավելի քան 31 մլն լիտրի։ Այս մասին նշվում է TBC Capital խորհրդատվական ընկերության զեկույցում։

Հետազոտության հեղինակները նշում են, որ այս նվազումն արտացոլում է ավելի ընտրովի սպառում և չի վկայում երկրում գինու նկատմամբ հետաքրքրության նվազման մասին։

«Սպառողները խմում են ավելի քիչ, սակայն հաճախ՝ ավելի որակյալ գինի։ Թեև սա նպաստում է որակի բարձրացմանը, այն սահմանափակում է ներքին շուկայում ծավալների աճը և ուժեղացնում է ոլորտի կախվածությունը արտահանումից՝ մասշտաբի և աճի ապահովման համար», – նշվում է ուսումնասիրությունում։

Հարցման տվյալներով՝ հարցվածների 43%-ը գինի է գնում ամիսը մեկ անգամ կամ ավելի հազվադեպ, 35%-ը՝ երբեք, իսկ 15%-ը՝ ամիսը մի քանի անգամ։ Սպառողների մեծ մասը նախընտրում է գինի խմել տանը (44%) կամ հյուրերի ընկերակցությամբ (36%), և միայն 20%-ն է այն օգտագործում ռեստորաններում և բարերում։

Չոր գինին ամենամեծ պահանջարկն ունի, հատկապես տղամարդկանց շրջանում, մինչդեռ կանայք հաճախ ընտրում են կիսաքաղցր և քաղցր տեսակները։ Գնորդների ավելի քան կեսը մեկ գնումով ձեռք է բերում 2-4 շիշ գինի։

Ներքին շուկայի վերլուծության համար ուսումնասիրությունը հիմնվել է 16 գինեգործական ընկերությունների տվյալների վրա, որոնք միասին ապահովում են ընդհանուր շրջանառության մոտ կեսը։ 2024 թվականին նրանք Վրաստանում իրացրել են շուրջ 7. 3 մլն շիշ գինի։

Վաճառքները շարունակում են զգալիորեն կախված մնալ գնից․ ծավալների 98-99%-ը բաժին է ընկնում 30 լարիից ցածր գնային կատեգորիային։ Միևնույն ժամանակ նկատվում է փոքր տեղաշարժ դեպի պրեմիում սեգմենտը։ Թեև այն բացարձակ թվերով դեռ փոքր է, ամենացածր պրեմիում միջակայքը (31-45 լարի) դադարում է գերակշռել, իսկ 46 լարիից բարձր գների գինիների վաճառքն աճում է։

Սպառման կառուցվածքում գերակշռում են կարմիր և սպիտակ գինիները, մինչդեռ վարդագույն գինիները շարունակում են երկրորդական դեր ունենալ։ Սուպերմարկետները մնում են վաճառքի հիմնական օղակը, որին հաջորդում է HoReCa հատվածը։

Վրաստանում շշալցված գինու ընդհանուր պոտենցիալ սպառման ծավալը գնահատվում է մոտ 42 մլն շիշ՝ ելնելով այն ենթադրությունից, որ տնային արտադրությունը ժամանակի ընթացքում կշարունակի նվազել, իսկ սպառումը աստիճանաբար կտեղափոխվի շշալցված գինու վրա։

20/03/2026
դրամ
Դոլար (USD)
377.5
+0
Եվրո (EUR)
436.31
+3.17
Ռուբլի (RUR)
4.4892
+0.0786
Լարի (GEL)
138.97
+0.47
55834
-3272
Արծաթ
845.94
-108.02