Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 400.00+0.00 EUR SELL - 403.50+0.50
OIL:  BRENT - 91.70-5.02 WTI - 85.91-4.15
COMEX:  GOLD - 4105.00+0.96 SILVER - 52.56+1.37
COMEX:  PLATINUM - 1577.60+2.02
LME:  ALUMINIUM - 3062.50-0.21 COPPER - 13768.00-2.73
LME:  NICKEL - 16353.00+7.09 TIN - 46467.00-4.92
LME:  LEAD - 1885.50-1.26 ZINC - 3711.00-3.42
FOREX:  USD/JPY - 157.96-0.19 EUR/GBP - 1.1221+0.55
FOREX:  EUR/USD - 1.1221+0.55 GBP/USD - 1.3445+0.46
STOCKS RUS:  RTSI - 939.40-1.10
STOCKS US: DOW JONES - 52389.75+2.15 NASDAQ - 25253.14+2.74
STOCKS US: S&P 500 - 7549.94+2.35
STOCKS JAPAN:  NIKKEI - 58775.50+2.33 TOPIX - 3818.16+2.97
STOCKS CHINA:  HANG SENG - 24448.95-0.13 SSEC - 3660.79+0.32
STOCKS EUR:  FTSE100 - 10782.87+1.02 CAC40 - 8233.30+1.16
STOCKS EUR:  DAX - 26267.19+1.73
09/11/2026  CBA:  USD - 360.43+0.09 GBP - 483.66+1.02
09/11/2026  CBA:  EURO - 403.36+0.75
09/11/2026  CBA:  GOLD - 46927-721 SILVER - 602.81-9.12
Ներմուծումը Հայաստանի Հանրապետություն՝ ըստ երկրների. 2025թ. հունվար-հոկտեմբեր
27/12/2025 19:58
Կիսվել

Ներմուծումը Հայաստանի Հանրապետություն՝ ըստ երկրների. 2025թ. հունվար-հոկտեմբեր

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2025թ. հունվար-հոկտեմբերին ներմուծման ծավալները Հայաստան կազմել են 10․1 մլրդ դոլար։ 2024թ. համադրելի ցուցանիշի համեմատ ներմուծման ծավալներն նվազել են 31․21%-ով կամ 4․6 մլրդ դոլարով։

Ներմուծման ամենամեծ ծավալները շարունակում են արձանագրվել Ռուսաստանի ուղղությամբ։ Վերոնշյալ ժամանակահատվածում Ռուսաստանից Հայաստան ներմուծման ծավալներն նվազել են 59․03%-ով կամ 5․01 մլրդ դոլարով և կազմել 3․48 մլրդ դոլար։ Ռուսաստանին բաժին է ընկնում ներմուծման 34․34%-ը։

Երկրորդը Չինաստանն է՝ 1․1 մլն դոլար, +20․93% կամ 190․4 մլն դոլար։ Չինաստանին բաժին է ընկնում ներմուծման 10․86%-ը։

Եռյակը եզրափակում է Վրաստանը՝ 609․7 մլն դոլար, -5․79% կամ -37․5 մլն դոլար։ Վրաստանին բաժին է ընկնում ներմուծման 6․02%-ը։

Չորրորդ հորիզոնականում Իրանն է՝ 562․7 մլն դոլար, +9․62% կամ +49․4 մլն դոլար։ Իրանին բաժին է ընկնում ներմուծման 5․56%-ը։

Հինգերորդ տեղում ԱՄԷ-ն է՝ 327․9 մլն դոլար, -11․35% կամ -41․99 մլն դոլար։ ԱՄԷ-ին բաժին է ընկնում ներմուծման 3․24%-ը։

Գերմանիան վեցերորդն է՝ 334․3 մլն դոլար, -9․99% կամ -37․1 մլն դոլար։ Գերմանիային բաժին է ընկնում ներմուծման 3․3%-ը։

Իտալիան յոթերորդն է՝ 322․1 մլն դոլար, +13․68% կամ +38․7 մլն դոլար։ Իտալիային բաժին է ընկնում ներմուծման 3․18%-ը։

Ութերորդ հորիզոնականում ԱՄՆ-ն է՝ 315․5 մլն դոլար, +3․39% կամ +10․4 մլն դոլար։ ԱՄՆ-ին բաժին է ընկնում ներմուծման 3․12%-ը։

Իններորդը Նիդերլանդներն են՝ 157․4 մլն դոլար, +2․2% կամ +3․4 մլն դոլար։ Նիդերլանդներին բաժին է ընկնում ներմուծման 1․55%-ը։

Տասնյակը եզրափակում է Կորեան՝ 117․3 մլն դոլար, +43․1% կամ +35․3 մլն դոլար։ Կորեային բաժին է ընկնում ներմուծման 1․16%-ը։

Այլ երկրների մասնաբաժինը ներմուծման ծավալներում կազմում է 28․82%։

Ինչ վերաբերում է վերպետական կազմավորումներին, ապա վերոնշյալ ժամանակահատվածում ԱՊՀ երկրներից ներմուծման ծավալներն նվազել են 57․41%-ով և կազմել 3․7 մլրդ դոլար, մասնավորապես, ԵԱՏՄ երկրներից ներմուծումն նվազել է 58․27%-ով և կազմել 3․59 մլրդ դոլար։ Եվրամիության այս ուղղությամբ ներմուծման ծավալներն աճել են 5․81%-ով և կազմել 1․74 մլն դոլար։

Ներմուծված արտադրանքի ծագման երկրների դեպքում պատկերը հետևյալն է.

2025թ. հունվար-հոկտեմբերին Հայաստան է ներմուծվել 3․34 մլրդ դոլարի ռուսական արտադրանք՝ -59․3%։

Չինական արտադրանքի ներմուծման ծավալները կազմել են 1․55 մլրդ դոլար՝ +15․3%։

Իրանական արտադրանքի ներմուծման ծավալները կազմել են 558․8 մլն դոլար՝ +11․1%։

Ամերիկյան արտադրանքի ներմուծման ծավալները 249 մլն դոլար է՝ -18․7%։

Գերմանական արտադրանքի ներմուծման ծավալները կազմել են 293․5 մլն դոլար՝ -16․5%։

Ներմուծված իտալական արտադրանքի ծավալը կազմել է 315․4 մլն դոլար՝ +6․1%։

Ներմուծված կորեական արտադրանքի ծավալը կազմել է 100․9 մլն դոլար՝ +17․8%:

Ֆրանսիական արտադրանքի ներմուծման ծավալները կազմել են 173․7 մլն դոլար՝ +41․4%։

Վրացական արտադրանքի ներմուծման ծավալները կազմել են 117․4 մլն դոլար՝ -11․7%։

09/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.43
+0.09
Եվրո (EUR)
403.36
+0.75
Ռուբլի (RUR)
4.3787
-0.0214
Լարի (GEL)
138.94
-0.01
46927
-721
Արծաթ
602.81
-9.12