Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.00
EUR BUY - 399.00-2.00 EUR SELL - 401.50-2.00
OIL:  BRENT - 91.64-0.84 WTI - 85.61-1.14
COMEX:  GOLD - 3987.50-0.83 SILVER - 51.88+1.53
COMEX:  PLATINUM - 1537.30-1.73
LME:  ALUMINIUM - 3066.50+0.13 COPPER - 13896.50+0.93
LME:  NICKEL - 16225.00-0.78 TIN - 46439.00-0.06
LME:  LEAD - 1886.00+0.03 ZINC - 3731.00+0.54
FOREX:  USD/JPY - 159.73+0.56 EUR/GBP - 1.107-0.83
FOREX:  EUR/USD - 1.107-0.83 GBP/USD - 1.3255-0.67
STOCKS RUS:  RTSI - 949.22+1.42
STOCKS US: DOW JONES - 52486.49+0.49 NASDAQ - 25466.19+1.60
STOCKS US: S&P 500 - 7619.38+1.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 61248.59+1.31 TOPIX - 3929.39+0.92
STOCKS CHINA:  HANG SENG - 24315.92-0.98 SSEC - 3680.64+0.46
STOCKS EUR:  FTSE100 - 10835.47+0.78 CAC40 - 8332.87+0.66
STOCKS EUR:  DAX - 26662.77+1.20
11/11/2026  CBA:  USD - 360.48+0.05 GBP - 480.09-3.97
11/11/2026  CBA:  EURO - 401.5-3.05
11/11/2026  CBA:  GOLD - 46949-759 SILVER - 605.97-3.85
Փորձագետը գնահատել է Ուկրաինայի առևտրային հաշվեկշռի դեֆիցիտը
07/01/2026 14:15
Կիսվել

Փորձագետը գնահատել է Ուկրաինայի առևտրային հաշվեկշռի դեֆիցիտը

Ուկրաինայի առևտրային հաշվեկշռի դեֆիցիտը նախորդ տարվա արդյունքներով կազմել է 53 մլրդ դոլար, կամ ՀՆԱ-ի 25%-ը: Այս մասին հայտարարել է ուկրաինացի ֆինանսական վերլուծաբան Ալեքսեյ Կուշը։

«Ուկրաինայի բացասական առևտրային բալանսը (ապրանքներ և ծառայություններ) 2025 թվականի համար կազմում է -53 մլրդ դոլար կամ ՀՆԱ-ի 25%։ Սա հսկայական բացասական ցուցանիշ է, որը ներկայումս հավասարակշռվում է միայն արտաքին աջակցության միջոցով: Հետևաբար՝ այն պետք է աստիճանաբար «հանել սեղմված վիճակից», տեղական արժույթի՝ գրիվնայի արժևորության թուլացմամբ»:

Նրա խոսքով՝ ուկրաինական արժույթն արդեն պետք է հասած լիներ 46 գրիվնայի մեկ դոլարի համար, սակայն Ուկրաինայի կենտրոնական բանկը պահպանում է 42 գրիվնա՝ մեկ դոլարի հաշվարկով, ինչը հանգեցնում է արտադրողների մրցունակության կորստին, արտահանողների մասամբ ստացված եկամուտների նվազման գրիվնային արտահայտությամբ, իսկ երկրի բյուջեն, ըստ Կուշի, չի ստանում հարկային եկամուտների ամբողջական ծավալը։

ԱՄՀ-ն հոկտեմբերի 15-ին նախազգուշացրել էր, որ Ուկրաինային սպասվում է պետական պարտքի ծավալի կտրուկ աճ տարվա վերջի արդյունքներով՝ հասնելով ՀՆԱ-ի 108.6%-ի և այս տարի բարձրանալով մինչև ՀՆԱ 110.4%:

Ուկրաինան վերջին մի քանի տարիներին ձևավորում է ռեկորդային դեֆիցիտով բյուջե, որը նախատեսվում է ծածկել արևմտյան օգնության հաշվին։ 2026 թվականի բյուջեն ընդունվել է 1.9 տրիլիոն գրիվնա (45 մլրդ դոլար) դեֆիցիտով։

11/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.48
+0.05
Եվրո (EUR)
401.5
-3.05
Ռուբլի (RUR)
4.3569
-0.001
Լարի (GEL)
138.97
+0.05
46949
-759
Արծաթ
605.97
-3.85